HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևի ընտրատեղամասերում խոշորացույցները բացակայում են

Շինուհայրի, Տանձատափի, Տաթևի ընտրատեղամասում տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված խոշորացույցները բացակայում են: Այդ է պատճառը, որ մեծահասկաների փոխարեն նրանց թոռները, օգնողներն են քվեարկում:

Միայն Տաթև համայնքի գրանցամատյանում գրանցվել են արդեն 55 նման օգնողներ. «Մեծահասակները ասել են՝  ում են ուզում քվեարկեն, օգնողներն էլ քվեարկել են»,- ասում է Տաթևի 37/2 ընտրատեղամասի նախագահ Նորվարդ Մովսիսյանը:

Տաթևի ընտրատեղամասում երեկ են ստացել քվեատուփերն ու քվեաթերթիկները, ընտրատեղամասի նախագահը նկատել է, որ խոշորացույցները բացակայում են: Նա, Տանձատապի ընտրատեղամասի նախագահի հետ միասին, դիմել է Արմեն Ստեփանյանին՝ Գորիսի շրջանի ընտրատարածքային տեղամասի պատասխանատուին, ով էլ պարզաբանել է, թե այս անգամ  խոշորացույց չկա: Այնինչ դեկտեմբերի 6-ին նման խնդիր չի առաջացել, քանի որ բոլոր ընտրատեղամասերում խոշորացույցներ և Բրայլի այբուբեն են եղել: 

Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով լրացուցիչ հնարավորություններ սահմանելը կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարտականությունն է: Այլ անձի օգնությամբ քվեարկելու հնարավորությունից օգտվում են միայն քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողները: 

Տաթևում քվեարկողները 652-ն են: 15:30-ի տվյալներով՝ 300 ընտրող արդեն քվեարկել է:

Դիանա Ղազարյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter