HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԻՄ ընտրություններ խոշորացված համայնքներում. Խոտ գյուղում բնակչությունն ակտիվ է

Սյունիքի մարզում այսօր կայացած ՏԻՄ ընտրությունները մոտենում են ավարտին: Խոտ գյուղի 37/3 ընտրատեղամասի նախագահ, «ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ռադիկ Հովհաննիսյանը նորմալ է գնահատում քվեարկության ընթացքը, նկատված ակտիվությունը պայմանավորում է ավագանիների աշխատանքով. «Մեզ մոտ որևէ միջադեպ չի նկատվել, ամեն ինչ եղել է արդար, անկողմնակալ, իսկ ավագանիների շնորհիվ ավելի ակտիվ է քվեարկությունը»: Ինչպես Տաթև բազմաբնակավայր համայնքի Տաթև, Շինուհայր, Տանձատափ համայնքներում, կեսօրին այստեղ էլ նկատվել է ակտիվություն, բայց հանձնաժողովի նախագահը պնդում է, որ կուտակումներ չեն եղել: 19:40-ին 652 մասնակիցներից 408-ը քվեարկել էր: Բարեկամների օգնությունը տրամադրվել է 14 գյուղացու: Հանձնաժողովի անդամ Վլադիմիր Բախշյանի կարծիքով՝ դեռևս սպասում են 10-15 մասնակցի, ովքեր կավարտեն իրենց աշխատանքները և անպայման կգան:

Ամալյա Մարգարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter