HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

41/ 07 ընտրատեղամասում բացակայել են ավագանու ընտրաթերթիկների ծրարները

Դիլիջանի ամենամեծ՝ 41/07 ընտրատեղամասում առավոտյան չհրկիզվող պահարանում առկա են եղել միայն համայնքապետի ընտրաթերթիկների համար նախատեսված ծրարները: Չհրկիզվող պահարանը բացելուց հետո պարզվել է, որ ավագանու ընտրության համար նախատեսված ծրարները բացակայում են: Ծրարները բերվել են միայն 09:00-ին, իսկ մինչ այդ ընտրատեղամասը բացելուց մի քանի րոպե հետո մեկ տրցակ բերել են, որպեսզի արդեն եկած ընտրողները կարողանան ընտրել:

Քվեատուփերի համար նախատեսված կապարակնիքները նույնպես բացակայել են: Տուփերը կնքվել են 15:00–ից հետո:

Հանձնաժողովի նախագահը այդ ամեն բացատրում է ընտրությունների արտահերթ լինելով. «Պարզապես ծրարները շփոթված միայն մեկն էին տվել, մոռացել էին, ոչ թե երկու չափով քաղաքապետի թերթիկների ծրար էին տվել, այլ մի կապը՝ ավագանիներինը մոռացել էին: Տեղամասը բացելուց ու դա պարզելուց հետո գնացել, բերել ենք: ԶԼՄ ներկայացուցիչները մոտեցել են, նայել են, տեսել են, որ ծրարները դատարկ են, ամեն ինչ նորմալ է»,- ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը:

Ժամը 19:30-ի դրությամբ 1773 ընտրողից քվեարկությանը մասնակցել էր 800 ընտրող: Նշենք, որ այս ընտրատեղամասում է ընտրել նաև համայնքի ղեկավարի թեկնածու, գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:

Նարինե Վարդանյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter