HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Արեշովի կարծիքով՝ ԼՂ հակամարտությունն այն հարցը չէ, որ Ռուսաստանը կարող է լուծել

ԼՂ-ի հարցն առևտրի առարկա չէ Մոսկվայի ու Բաքվի միջև՝ չնայած ոմանք դա կցանկանային: Այսօրվա մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշովը:

Նրա խոսքերով՝ ԼՂ հարցը փոխազդեցության միջոց է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության համար. ԼՂ համակարտությունը միջոց է Հարավային Կովկաս ներթափանցելու և այստեղ խնդիրներ լուծելու համար:

Բանախոսի կարծիքով՝ Արցախի հակամարտությունն ակնհայտորեն այն հարցը չէ, որ Ռուսաստանը կարող է լուծել կամ դրանով փորձել ճնշում գործադրել Հայաստանի վրա: Նրա խոսքերով' որքան էլ խոսում են ԼՂ-ի չճանաչված լինելու մասին, դե ֆակտո այն միջազգային քաղաքականության սուբյեկտ է:

Անդրեյ Արեշովը համոզված է, որ որքան ուժեղ լինեն Ռուսասատանի դիրքերը Կովկասում, այնքան ԼՂ-ն ավելի երաշխավորված կլինի ռազմական հարձակումից: Սակայն ԼՂ-ի հակամարտության ներկայիս իրավիճակում դիվանագիտական ճեղքման հնարավորություն չկա: Առավել ևս, որ և Հայաստանում, և Ռուսաստանում այժմ նախընտրական շրջան է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter