HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթեց ՀՀԿ անդամ Մուրադ Սիմոնյանը

Խոշորացած Տաթև համայնքում ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին: Նախնական տվյալներով՝ Տաթև, Հալիձոր, Շիուհայր, Սվարանց, Խոտ, Հարժիս, Քաշունի, Տանձատափ ութ համայնքներում համայնքի ղեկավար ընտրվեց Մուրադ Սիմոնյանը: Նա ղեկավարում էր ոչ խոշորացած Տաթև համայնքը և այս ընտրություններին առաջադրվել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից:

37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանի փոխանցած տվյալների համաձայն՝ Տաթևի ութ համայնքների ընտրատեղամասում արձանագրված արդյունքները այսպիսին են.

Շինուհայրի 37/1 ընտրատեղամասում քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել անկուսակցական Իգոր Աբրահամյանը՝ 558 ձայնով, դարձյալ անկուսակցական Վարշամ Բագրատյանը ստացել է 441, իսկ ՀՀԿ անդամ Մուրադ Սիմոնյանը ՝ 100 քվե: Անվավեր քվեաթերթիկներըի թիվը՝ 12, իսկ խոտանը՝ 16: Այս ընտրատեղամասում գրանցված ընտրողների թիվը 1771 է, իսկ ընտրությանը մասնակցել է 1130 մարդ:

Տաթևի 37/2 ընտրատեղամասում քվեարկել է 401 ընտրող, որոնցից 369-ը՝ Մուրադ Սիմոնյանի, 25-ը՝ Վարշամ Բագրատյանի, իսկ 4-ը՝ Իգոր Աբրահամյանի  օգտին:  Անվավեր է ճանաչվել 3  քվեաթերթիկ:

Խոտ համայնքի 37/3 ընտրատեղամասում քվեարկել է 414 ընտրող: Մուրադ Սիմոնյանը ստացել է 195, Վարշամ Բագրատյանը՝ 79, իսկ Իգոր Աբրահամյանը՝ 125 ձայն: Անվավեր է ճանաչվել 6 քվեաթերթիկ:

37/4 ընտրատեղամասում քվեարկել է 313 ընտրող: 213-ը քվեարկել է Մուրադ Սիմոնյանի, 18-ը՝ Վարշամ Բագրատյանի, 72-ը՝ Իգոր Աբրահամյանի օգտին: Գրանցվել է 10 անվավեր քվեաթրթիկ:

37/5 ընտրատեղամասում քվեարկել է 375 ընտրող: 192 ձայն հավաքեց Մուրադ Սիմոնյանը, 34՝ Վարշամ Բագրատյանը, 64՝ Իգոր Աբրահամյանը: 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

 37/6 ընտրատեղամասում քվեարկել է 114 ընտրող, որոնցից 111-ը՝ Մուրադ Սիմոնյանի օգտին, իսկ Վարշամ Բագրատյանն ու Իգոր Աբրահամյանը հավաքել են մեկական ձայն: Այս ընտրատեղամասում չի եղել անվավեր քվեաթերթիկ:

Տանձատափի 37/7 ընտրատեղամասում քվեարկել է 50 ընտրող, որոնցից 49-ը Մուրադ Սիմոնյանի օգտին, իսկ մի քվեաթերթիկը անվավեր է ճանաչվել:

Քաշունիի 37/8 ընտրատեղամասում քվեարկել է յոթ քաղաքացի, յոթն էլ՝ Մուրադ Սիմոնյանի օգտին:

Դիանա Ղազարյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter