HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատը կարճ տևեց. ըստ մեղադրողի և բժիշկների՝ Սերոբ Տեր-Պողոսյանի տեսքից էլ երևում էր, որ վատ է

Ախթալայի «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատաքննությունը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է սկսվեր ժամը 12:00-ին: Սահմանված ժամին դատարանում էին ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ, մեղադրող Արամ Ամիրզադյանը և Տեր-Պողոսյանի պաշտպանները, սակայն դատական նիստը չէր սկսվում:

Շուտով հայտնի դարձավ, որ ամբաստանյալը առողջության հետ կապված խնդիրներ ունի: Ժամը 12:40-ին ամբաստանյալին օգնելու նպատակով դատարան հրավիրվեց Վանաձորի շտապօգնության առաջին բրիգադը: Բուժօգնությունից հետո ամբաստանյալի վիճակը չկարգավորվեց:

Մեղադրող Արամ Ամիրզադյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ամբաստանյալն աղիների անանցանելիություն ունի, որի հետևանքով չի կարող մասնակցել դատական նիստին:

Ժամը 15:30-ին Վանաձորի ընդհանուր իրավասության դատարան հրավիրվեց Վանաձորի շտապօգնության երկրորդ բրիգադը: Ամբաստանյալին ցուցաբերած բուժօգնությունից հետո դատական նիստը սկսվեց' շտապօգնության բժշկի մասնակցությամբ:

Վերջինս դատարանին տեղեկություններ տվեց ամբաստանյալի առողջական վիճակի մասին: Շտապօգնության բժիշկը, սակայն խուսափեց լրագրողներից: «Ես շտապում եմ, հազար գործ ունեմ, չեմ կարող Ձեզ որևէ բան ասել»,- «Հետքին» ասաց բժիշկը:

Դատական նիստը կարճ տևեց: Արամ Ամիրզադյանը հայտնեց, որ դատական նիստը հետաձգվեց, քանի որ Տեր-Պողոսյանի առողջական վիճակը այնքան բարվոք չէր, որ կարողանար մասնակցել դատաքննությանը, ինչը հաստատել են նաև դատարանի հրավիրած երկու բժիշկն էլ:

«Տեր-Պողոսյանը ինքն էլ դատարանին հայտնեց, որ չի կարող դատական նիստին մասնակցել, ընկալել՝ ինչ է կատարվում, քանի որ ինքը ավելի շատ զբաղվելու է իր հիվանդությամբ»,- հավելեց Արամ Ամիրզադյանը:

Անդրադառնալով «Հետքի» հարցին, թե հնարավո՞ր է, որ իրականում ամբաստանյալի վիճակն այնքան վատ չէ, որքան ներկայացնում է Սերոբ Տեր-Պողոսյանը՝ մեղադրող Արամ Ամիրզադյանը պատասխանեց. «Չեմ կարծում, առողջական վիճակը իր տեսքից էլ երևում էր, որ այնպես չի, ինչպես սովորական ժամանակ: Արտաքինից նկատվում էր, որ նա սովորականից վատ վիճակում է»:

Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որ Սերոբ Տեր-Պողոսյանը հաջորդ դատական նիստում էլ ասի, որ առողջական խնդիրներ ունի, և դատաքննությունը այդպես ևս մեկ անգամ հետաձգվի, մեղադրողը պատասխանեց. «Չեմ կարող ասել, ցանկանանք, որ առողջ լինի»:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 17-ին:

Մեկնաբանություններ (1)

haykUS
Sure, homosectual with colon issues, no surprise for me. I hope he dies.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter