HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զրպարտության և վիրավորանքի գործով ցուցմունք կտա լրագրողը

Ռուսաստանի քաղաքացի Ելենա Օվսյաննիկովան անցյալ տարեսկզբից հայազգի ամուսնու և երկու անչափահաս երեխաների հետ ապրում է Երևանում: 2015-ի հունիսին մասնակցել է Electric Yerevan բողոքի ակցիաներին:

Իրեն զրպարտելու և վիրավորելու համար Ելենա Օվսյաննիկովան 7 մլն դրամի ոչ նյութական վնասի փոխհատուցման հայց է ներկայացրել, որոնք պահանջել է բռնագանձել չորս պատասխանողներից՝ ՀՀ ոստիկանությունից, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանից, ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանից և ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանից քաղաքացիական դատը ի օգուտ իրեն լուծելու դեպքում: Առաջին երեք պատասխանողներից պահանջը 2-ական միլիոն է, ըստ ներկայացված հայցի, իսկ Էդմոն Մարուքյանից 1 մլն դրամ:

Ելենա Օվսյաննիկովայի ներկայացուցիչները հայցում նշել են, որ վիրավորանք ու զրպարտություն են ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ վերջինը նրան անվանել է պրոֆեսիոնալ խառնակիչ, որը սեքս է առաջարկել ոստիկաններին: Բացի այդ, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ըստ Օվսյաննիկովայի, անցյալ տարվա հունիսի 24-ին Բաղրամյան պողոտայում հոսանքի գնի թանկացման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասել է, որ իր ենթակաները սեռապես անբավարարված են, իսկ կինը քայլում է նրանց մոտ: Պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշել է, որ ալկոհոլի հոտ է եել կնոջից:          

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում հայցվորի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը միջնորդեց դատարան հրավիրել լրագրող Հակոբ Կարապետյանին, որը ականատես է եղել հունիսի 24-ին Բաղրամյան պողոտայում Օվսյաննիկովայի հետ ոստիկանների խոսակցությանը: Նարեկ Մալյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը, սակայն, կարծիք հայտնեց, որ վկայի ներկայանալը էական չէ. «Տիկին Ելենան թող պատմի, մենք էլ կորոշենք հավատալ, թե ոչ»: Դատավոր Հովիկ Շահնազարյանն ընդունեց հայցվորի փաստաբանի միջնորդությունը:

Ի դեպ, դատական նիստերին ներկայանում են պատասխանողների ներկայացուցիչները միայն:

Փաստաբան Լուսինե Հակոբյանը դատարանին ներկայացրեց նաև ապացույցներ, թե որքան են տարածվել իր վստահորդին զրպարտող ու վիրավորող գրառումները: Նա նաև ներկայացրեց Օվսյաննիկովային անձնական հաղորդագրություններով ուղարկված նամակների փաթեթ, որտեղ տարբեր մարդիկ անպարկեշտ բնույթի առաջարկներ են արել Ելենա Օվսյաննիկովային՝ ընդունելով, որ ֆեյսբուքյան գրառումները իրականությանը համապատասխանում են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter