HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովում ընտրում են մարդու իրավունքների պաշտպան

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց միակ թեկնածուին՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին՝ որպես մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու: Նա ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը, ասաց, որ ապաքաղաքական, երիտասարդ, պրակտիկ մարդ է, և այն խնդիրները, որոնք դրված են մարդու իրավունքների պաշտպանի առջև, Ա. Թաթոյանը կարող է հաղթահարել:

Արման Թաթոյանն իր ելույթում ասաց, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է ընկալվի ոչ թե պետությունից օտարացված, այլ հենց այդ մղումով պետության դեմ պայքարող մարմին, այլ այնպիսի սուբյեկտ, որը, լրացնելով պետական ինստիտուտների համակարգը և վեր լինելով գերատեսչական որևէ շահից, կոչված է նպաստելու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի ուժեղացմանը:

«Ցավոք, մեր երկրում շարունակում են չլուծված մնալ զգալի թվով այնպիսի խնդիրներ, որոնք պատճառ են դառնում իրավունքների կամ ազատությունների բազմաթիվ խախտումների: Օրինակ՝ համակարգային վերափոխման կարիք ունի պատժի կրումից վաղաժամկետ ազատման իրավական մեխանիզմը՝ դատապարտյալին այդ գործընթացին մասնակիցը դարձնելու և նրան անհրաժեշտ իրավունքներ վերապահելու միջոցով»,-ասաց Արման Թաթոյանը՝ նշելով օրենսդրական մի շարք խնդիրներ ևս:

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն կարևորեց իրականացվող աշխատանքները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ըստ նրա՝ մարդու իրավունքների պաշտպանն ինքը պետք է խթանի տարբեր ՀԿ-ների աշխատանքը՝ հախաճ լինելով կապող օղակ քաղաքացիական հասարակության և պետության ինստիտուտների միջև: Այստեղ կարող են լինել համագործակցության տարբեր ճկուն ձևաչափեր: Օրինակ՝ ներգրավումը պաշտպանին առընթեր խորհուրդներում, կամ մոնիթորինգի համատեղ իրականացումը:

Արման Թաթյանը առանցքային համարեց լրատվամիջոցների հետ աշխատանքը,  պետական ինստիտուտների հետ կամագործակցությունը՝ շեշտը դնելով կառուցողական աշխատանքի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter