HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արման Թաթոյանը օմբուդսմեն ընտրվելու դեպքում վայր կդնի Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի տեղակալի լիազորությունները

Ազգային ժողովում պատգամավորները հարցեր են ուղղում մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանին: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը, կարդալով թեկնածոի կենսագրությունը, նկատել էր, որ վերջինս Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի տեղակալ է: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ընտրվելու դեպքում արդյոք Ա. Թաթոյանը մնալու է նույն պաշտոնում: Բացի այդ, հետաքրքրվեց՝ արդյոք որևէ կաշկանդվածություն կարող է ունենալ դատախազության հետ աշխատանքային հարաբերություններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի պաշտոնե Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ  Գևորգ Կոստանյանի տեղակալն է մինչ այս պահը: Նշենք, որ Գևորգ Կոստանյանը նաև ՀՀ գլխավոր դատախազն է:

Արման Թաթոյանն ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու դեպքում վայր է դնելու Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի տեղակալի լիազորությունները, «որովհետև դրանք անհամատեղելի են»:

Ինչ վերաբերում է կաշկանդվածությանը, ապա ըստ թեկնածուի՝ «նման կաշկանդվածություն չկա»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter