HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Միհրան Պողոսյանի կինը առանց եկամուտների գնել է 70 հազար դոլար արժողության ավտոմեքենա

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը շարունակում է չհայտարարագրել իր իրական եկամուտները: Իսկ կինը` Կարինե Մխիթարյանը «ռեկորդ» է սահմանել` 0 դրամ տարեկան եկամուտով գնելով 70 000 դոլար արժողության «RANGE ROVER SPORT-HSE» մակնիշի ավտոմեքենա:

2015թ. Մ. Պողոսյանի հայտարարագրած եկամուտներն ու դրամական միջոցները շատ համեստ են, մինչդեռ նրան են վերագրվում մի շարք լուրջ բիզնեսներ, այդ թվում` բանանի ներկրումը: Նշված տարում նա ունեցել է ընդամենը 22 մլն 359 հազար դրամի եկամուտ, որից աշխատավարձը` մոտ 12,5 մլն, իսկ մնացածը` վարձակալության դիմաց ստացված վճարներ:

Միհրան Պողոսյանը դրամական միջոցներով ևս աչքի չի ընկնում:

Hetq.am
Create bar charts

Զարմացնում է հատկապես Մ. Պողոսյանի կինը` Կարինե Մխիթարյանը: ԴԱՀԿ ծառայության պետի կինը ոչ 2014թ. ոչ էլ 2015-ին  եկամուտներ չի ունեցել, հայտարարագրել է 0 դրամ: Սակայն, եկամուտ չունենալը չի խանգարել տիկին Մխիթարյանին գնել 70 000 դոլար արժողության ավտոմեքենա:

Hetq.am
Create bar charts

«Հետքն» անդրադարձել է Միհրան Պողոսյանի դատական գործերին, որոնց շրջանակում պետական պաշտոնյան տարբեր ընկերությունների ու անհատների դեմ գումարի բռնագանձման հայցեր էր ներկայացրել: Նա հետ է ստացել իր գումարները, որոնք միլիոնների են հասնում, սակայն վերջին երկու տարիների հայտարարագրերում այդ գումարները չեն երևում: Իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը չի «տեսնում» պաշտոնյայի թաքցրած եկամուտները և սովորության համաձայն վարույթներ չի հարուցում:

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅՈՒՀԻ
Ես ամաչում եմ, որ որպես հայ մենք նման ղեկավարներ ունենք։ Ես ամաչում եմ, որ մեր ժողվրդի մի մասը վագոններում մի կերպ չոր հաց է կրծում, իսկ պետական պաշտոնյայի կնիկը 710 հազարով մեքենա է առնում։ Ես ամաչում եմ, որ մեր ավանդական կուսակցությունները փոխանակ նման հոռի բաների դեմ պայքարեն, համագործակցում են երկիրը քանդողների հետ։ Ի՞նչ հույս, ի՞նչ զարգացման հեռանկար, ի՞նչ հարատևություն, ՀՀ իշխանությունները իրենց ձեռքով թաղում են հայ ժողովրդին։ Հետո էլ ասում եք՝ ցեղասպանություն....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter