HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արման Թաթոյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան

Այսօր պատգամավորները փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրեցին Մարդու իրավունքների պաշտպան: Քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր: Նրանցից 96-ը կողմ է քվեարկել միակ թեկնածու Արման Թաթոյանի օգտին, դեմ` 7, իսկ 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հրապարակեց քվեարկության արդյունքները, որից հետո Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արման Թաթոյանը մոտեցավ ԱԺ ամբիոնին և տվեց երդում.

«Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ երդվում եմ` հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, հասարակական համակեցության և արդարության սկզբունքներին` պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter