HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոստիկանության ավտոմեքենաները լվանում է Վլադիմիր Գասպարյանի փեսայի ընկերությունը

ՀՀ ոստիկանությունը՝ ի դեմս ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանի, և «Յուտեկ-Ավտո» ՍՊԸ-ն այս տարվա հունվարին կնքել են պետական գնման պայմանագիր, ըստ որի՝ ընկերությունը պարտավորվում է ոստիկանությանը մատուցել ավտոլվացման ծառայություններ:

«Յուտեկ-Ավտո» ՍՊԸ-ի բաժնեմասերի 50%-ը պատկանում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսային՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանին: Մնացած 50%-ը Արթուր Գևորգյանի ազգականին է պատկանում՝ Գևորգ Գևորգյանին: Վերջինիս եղբայրը՝ Տիգրան Գևորգյանը, հանդիսանում է ընկերության տնօրենը:

Ծառայության ընդհանուր գինը կազմում է 19 մլն 917 հազար դրամ, սակայն 14 մլն 917 հազար դրամի մասով պայմանագիրն ուժի մեջ է մտնելու համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում՝ կողմերի միջև կնքվող համաձայնագրով:

«Յուտեկ-Ավտո» ընկերությունը լվանալու է ճանապարհային ոստիկանությանը պատկանող ճանապարհապարեկային, հատուկ ուղեկցումների և քննական ավտոմոբիլները:

Ընկերությունը սեդան թափքով մեկ ավտոմեքենան լվանում է 2100 դրամով, իսկ ունիվերսալ թափքով ավտոմեքենան՝ 2400 դրամով:

Նշենք, որ առաջին անգամը չէ, երբ ոստիկանապետի փեսայի ընկերությունը նման ծառայություններ է մատուցում ոստիկանությանը: Նախորդ տարիներին ևս նմանատիպ պայմանագրեր են կնքվել:

Մեկնաբանություններ (1)

Արարատ
Սիրելիններ' ես որևէ օրենքի խաղտում չեմ տեսնում սույն պայմանագրի մեջ, թող ում փեսէն ուզում է լինի ծառայողը. միայն մնում է պարզել. արդյո՞ք կան այլ ընկերութիւններ, որ կարողանան նման ծառայություն մատակարարել թէ ոչ: Թէ՛ որ լինեն այլ ընկերութիւններ ու նրանց ևս չեն հրաւիրել հայտամրցույթի, այդ դէպքում միայն կարող ենք ասել որ, այո սա ևս ցաւօք սրտի, մի այլ պետական կոպիտ խաղտու է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter