HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ արագ արձագանքման խումբը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է՝ Վարգես Գասպարիին տեսակցելու նպատակով

Այս պահին ՄԻ պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Խումբը քրեակատարողական հիմնարկ է մեկնել փետրվարի 19-ից՝ կալանքի տակ գտվող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի փաստաբանների ահազանգով: Այս մասին «Հետքին» հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Կալանավայրից արագ արձագանքման խմբի դուրս գալուց հետո կներկայացնենք նոր տեղեկատվություն Վարդգես Գասպարիի առողջական վիճակի ու պահման պայմանների վերաբերյալ:    

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարիի պաշտպաններն այսօր հայտարարություն են տարածել, ըստ որի իրենց պաշտպանյալը քրեակատարողական հիմնարկում ենթարկվում է խոշտանգումների: Գասպարիի փոխանցմամբ՝ վերջին մի քանի օրերի ընթացքում նրան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախ համար 20, հետո արդեն՝ համար 7 խցի խցակիցները, ադմինիստրացիայի և քրեական տարրերի ուղղորդմամբ և թողտվությամբ, ենթարկում են խոշտանգումների (ծեծի և այլ միջոցներով), հոգեբանական և ֆիզիկական ճնշումների, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի, մասնավորապես՝ ծեծելով, սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վրան ջուր լցնելով, սպառնալիքներ տեղալով՝ «դու ստեղից կենդանի չես պրծնի» և այլն: 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Գասպարիի խոշտանգման փաստի կապակցությամբ կատարվում է ուսումնասիրություն: ՔԿՎ-ի պարզաբանման մեջ նշված է, որ ուսումնասիրության արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ:

ՔԿ վարչությունից հայտնում են, որ Գասպարին հացադուլ և ջրադուլ հայտարարելու մասին դիմում է ներկայացրել փետրվարի 23-ին: Պահանջը եղել է այլ խուց տեղափոխվելը, ինչը բավարարվել է: Վարդգես Գասպարին քիչ առաջ հացադուլը և ջրադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել:

Ակտիվիստ Գասպարին մեղադրվում է ոստիկաններին վիրավորելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Բանն այն է, որ նա  հրաժարվում էր ներկայանալ դատարան։ Նրան կալանավորելու որոշումը կայացվել է առանց Գասպարիի ներկայության և անորոշ ժամկետով, ինչը նրա փաստաբանները որակել են ապօրինի որոշում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter