HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտման 80 %-ը կրթական հաստատություններում է (ինֆոգրաֆիկա)

ՀՀ կառավարության 2011 թվական դեկտեմբերի 29-ի   N 1905-Ն որոշման համաձայն՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամեն տարի իրականացնում է ստուգումներ տարբեր տնտեսվարողների մոտ:
Դրանց մեջ են մտնում նաև  կրթական հաստատություններն ու մանկատները:
«Հետք»-ն ուսումնասիրել է  2015թ
կատարված ստուգումների արդյունքներն ու ահա , թե ինչ պատկեր է ստացվել։

 

Գերակշիռ մասն աշխատում է խախտումներով

2015թ. կատարվել են ուսումնասիրություններ և ստուգումներ  664 տնտեսվարողների մոտ:

Նրանցից միայն 20 %-ն է ստացել «տեղեկանք խախտում  չունենալու մասին»:  80 %-ից ավելիի մոտ ստուգումների արդյունքում խախտումներ են հայտնաբերվել։

Դրանք վերաբերում են  մակնշման, փաթեթավորման, բաղադրության կանոնների խատման,  անվտագությունը  հավաստող փաստաթղթերի բացակայությանը։
Գերակշիռ մաս են կազմում  սանիտարահիգիենիկ նորմերի և կանոնների խախտման դեպքերը։
Ուշագրավ է, որ  սանիտարահիգիենիկ նորմերի խախտման դեպքերի մոտ  80 %-ն   արձանագրվել է կրթական հաստատություններում (մանկապարտեզներ, նախակրթական հաստատություններ, դպրոցներ):

Խախտումների վերաբերյալ հիմնականում տրվել են՝

  • «Արտադրական գործունեության գործառույթները կասեցնելու մասին» որոշումներ
  • «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրություններ։
  • Վարչական տուգանքներ (62 որոշում):

Ամենաշատ խախտումներն Արարատի մարզում են

Ստուգումների  մոտ կեսն  իրականացվել  է  կրթական հաստատություններում:
Ուսումնասիրություններ են կատարվել 306  կրթական հաստատություններում, միջնակարգ և գիշերօթիկ դպրոցներում :
Դրանց  70 %-ի մոտ (203) տարբեր տեսակի  խախտումներ են  հայտնաբերվել։

Ընդ որում՝ խախտումների  ամենամեծ թիվը գրանցվել է Արարատի մարզում՝  29 դեպք:

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտման գերակշիռ մասը՝ մոտ  80 %-ը հենց կրթական հաստատություններում է ․արձանագրված 36 դեպքերից  31-ը մանկապարտեզներ, նախակրթարաններ և նախադպրոցական ուսումնական հաստատություններն  են (խախտվել է կառավարության 2011թ․ N 34-Ն որոշում 23-րդ կետը, այն է՝  «Սննդի կառույցները պետք է պահվեն մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում»):

Սննդամթերքի հետ առնչվող սարքերի հիգիենայի խախտման  31 դեպք ից  28-ը դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում է ( 34-Ն որոշման 39-րդ կետ):

Սննդամթերքի մշակման և պահպանման համապատասխան ջերմաստիճանային պայմանների խախտման 5 դեպք է արձանագրվել, բոլորն էլ Արագածոտնի մարզի կրթական հաստատություններում․ 4 Աշտարակ քաղաքում, 1-ը՝  Կարբի համայնքում։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված 62 որոշումներից  21-ը  կրթական հաստատություններին է վերաբերվում:

Երևանում խախտումներ չկան

Ստուգումներ անցկացվել են նաև  Երևանի 80 նախակրթական հաստատություններում։
Հետաքրքրական է, որ դրանցից և ոչ մեկում խախտում չի հայտնաբերվել. բոլոր տնտեսվարողները ստացել են «տեղեկանք խախտում չհայտնաբերելու  մասին»։

 

Սարքերի հիգիենայի նորմերի  խախտման դեպք Խարբերդի մանկատանը

Ստուգումներ են անցկացվել նաև 3 մանկատներում․ Խարբերդի, Գավառի և Երեւանի(«Մարի Իզմիրլյանի անվան») :
Խախտումներ հայտնաբերվել են միայն Խարբերդի մանկատանը․ սննդամթերքի հետ առնչվող սարքերի հիգիենան չի համապատասխանել  N34-Ն որոշման  կետ 39-ի պահանջներին:

 

Ստուգումների թիվը  նվազում է, խախտումներն ավելանում

Աննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից «Հետք»-ին տրամադրված տվյալներով, 2013-2015թթ․  իրականացվել է 1518 ստուգում, որի արդյունքում 1114 տնտեսվարողի նկատմամբ  կիրառվել է  «վարչական տուգանք նշանակելու մասին» որոշումներ։

2015թ. կատարված ստուգումների թիվը նախորդ տարվա համեմատ 10%-ով  նվազել է , բայց նշանակված տուգանքների թիվը՝  մոտ 5 մլն դրամով ավելացել:
Մասնավորապես ՝  2014թ․ իրականացվել է 736 ստուգում և 406 որոշումներով նշանակվել 41 մլն 280 հազար դրամի տուգանք, իսկ 2015թ․ իրականացվել է 665 ստուգում և վերստուգում, որոնց արդյունքում 546 տնտեսվարողների նկատմամբ կիրառվել է տուգանք 46 մլն 910 հազար դրամի։

2016թ․ նախատեսված է իրականացնել  500 ստուգում, որոնցից  453  բարձր ռիսկայնությամբ, 47 միջին ռիսկայնությամբ  տնտեսավարող սուբյեկտների մոտ
(ցանկին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter