HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Առևտրականները պահանջում են նվազեցնել տաղավարների վարձավճարը

Մալաթիա տոնավաճառի հարյուրավոր առևտրականներ այսօր որպես բողոքի ակցիա փակել էին Րաֆֆու փողոցը: Նրանք տոնավաճառի սեփականատեր Սամվել Ավետիսյանից պահանջում են իջեցնել տաղավարների վարձավճարները:

Առևտրականները «Հետքի» հետ զրույցում ասացին, որ առևտուրն անկում է ապրում, վարձավճարներն էլ բավականին բարձր են, միջինը՝ 150-200 հազար դրամ մի քանի քառակուսի մետրի համար:

Առևտրականների մեծ մասը բանկերում վարկեր ունի, և եթե առաջ առևտրի հաշվին հասցնում էին մուծումները ժամանակին անել, այսօր արդեն փաստի առաջ են կանգնած, քանի որ առևտրի ծավալը նվազել է, չեն հասցնում ո՛չ տոնավաճառի վարձավճարները տալ, ո՛չ էլ բանկերի մուծումներն անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter