HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարչապետի բիզնեսը «փակվել» է. 0 դրամ եկամուտ

Տարիներ շարունակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագրերում ներկայացնում էր գյուղմթերքների իրացումից ստացված եկամուտ՝ 35-45 մլն դրամ: 2015 թ.-ին վարչապետի եկամուտի աղբյուրը «չորացել» է, և նա մնացել է միայն «չոր» աշխատավարձի հույսին: Այժմ գյուղմթերքների իրացումից շարունակում է եկամուտ ստանալ միայն Հովիկ Աբրահամյանի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը: Այդ եկամուտը, ինչպես նախկինում, տարեկան վեց զրոներով կլորիկ գումար է:

«Հետքն» արդեն գրել է, որ Հովիկ Աբրահամյանի հողագործությամբ զբաղվելու փաստը երևում է միայն նրա գույքի ու եկամուտերի հայտարարագրերի եկամուտների բաժնից: Վարչապետն իր հայտարարագրերում չի նշել, որ հող ունի, սակայն չգիտես ինչպես` ամեն տարի եկամուտ էր ստանում գյուղմթերքների իրացումից: 2011թ. (այդ ժամանակ ԱԺ նախագահն էր) Հովիկ Աբրահամյանը 40 միլիոն դրամի եկամուտ է ստացել գյուղմթերքների իրացումից, 2012-ին՝ 45 միլիոն դրամի, 2013-ին՝ դարձյալ 40 միլիոն դրամի, 2014-ին՝ 30 մլն, իսկ 2015-ին՝ 0 դրամ:

Վարչապետը որոշել է մեկընդմիշտ հանելուկը լուծել՝ այս անգամ չհայտարարագրելով գյուղմթերքների իրացումից ստացված եկամուտ: Թե ինչ եղան վարչապետի գյուղմթերքները, եւ ինչու նա հրաժարվեց «հող մշակելուց», հայտնի չէ: Բայց վարչապետը ԱԺ ամբիոնից հաճախ էր հպարտանում, որ հարստացել է հող մշակելով, ինչը ոչ մի կերպ չի հաջողվում հազարավոր հայ գյուղացիների: 

Hetq.am
Create line charts

Նշենք, որ ժողովրդավարական երկրներում, ինչպիսին իրեն հռչակել է Հայաստանի Հանրապետությունը, նման դեպքերում ուսումնասիրության առարկա է դառնում բարձրաստիճան պաշտոնյայի եկամտի աղբյուրը, «ցամաքելու» պատճառները և պարզաբանում հասարակության մոտ չփարատված կասկածները: Սակայն ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որը կոչված է պարզելու բարձրացված հարցերը, մնում է անհաղորդ: Այդ է պատճառը, որ 2012թ.-ից ի վեր երբևէ ուսումնասիրության առարկա չեն հանդիսացել պաշտոնյաների եկամուտների աղբյուրները: Վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանն այդ առումով ևս բացառություն չէ:

Hetq.am
Create pie charts

Հովիկ Աբրահամյանը որոշել է իր 2015թ. հայտարարագրում նվազեցնել նաև իր դրամական միջոցները: Եթե 2014թ. նրա հաշվին առկա էր 210 մլն դրամ, ապա 2015-ին՝ 180 մլն դրամ: Նվազել են նաև Հ. Աբրահամյանի դոլարային միջոցները: Եթե 2014թ.-ին առկա էր 1 մլն 800 հազար դոլար, ապա 2015-ին՝ 1 մլն 600 հազար:

Hetq.am
Create pie charts

Կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը, ևս քիչ դրամական միջոցներ է հայտարարագրել: Այսպես՝ 2014թ. 220 մլն դրամի և 2 մլն 700 հազար դոլարի փոխարեն 2015-ին հայտարարագրել է 210 մլն դրամ և 2 մլն 670 հազար դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter