HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՊԵԿ-ի նոր ղեկավարին ամեն տարի նվիրում են հազարավոր դոլարներ

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով քիչ առաջ ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Հովհաննես Հովսեփյանը նախագահական նստավայրի ամենահարուստ պաշտոնյաներից է: Հարստության զգալի մասը, ինչպես ցույց են տալիս Հ. Հովսեփյանի գույքի և եկամուտների հայտարարագրերը, կուտակվել է տարբեր նվիրատվություններից:

Նվիրատվություններից բացի նա ունի նաև այլ եկամուտներ: Օրինակ` 2011-2015 թվականներին տրված փոխառության դիմաց նա ամեն տարի ստացել է տոկոսագումարներ` 100 հազար դոլարի չափով: 

Հ. Հովսեփյանի դրամական միջոցներն էլ «համեստ» չեն: 2015թ. նրա հաշվին եղել է 185 մլն դրամ և 1 մլն 855 հազար դոլար:

Հովհաննես Հովսեփյանը նախորդ տարի գնել է նաև թանկարժեք գույք: «RANGE ROVER 5.0» մակնիշի ավտոմեքենան ձեռք է բերել 120 հազար դոլարով: 30 մլն դրամով «RANGE ROVER 2.5 TD» մակնիշի ավտոմեքենա գնել էր նաև 2011թ., իսկ նույն տարում  «RANGE ROVER»-ը վաճառել 16,5 մլն դրամով:

Պարզվում է` Հ. Հովսեփյանը հետաքրքրված է նաև նկարներով: 2015թ-ին նա գնել է 2 հատ նկար` 5000 դոլար արժողությամբ, 2014թ.` 3  նկար, որոնց համար վճարել է 32 հազար դոլար, իսկ 2013թ.` 5 հատ նկար` ընդհանուր 70 հազար դոլար արժողությամբ:

2015թ. նախագահի  վերահսկողական ծառայության արդեն նախկին պետը վաճառել է իր երկու ավտոմեքենաները: «MERCEDES-BENZ S 500» մակնիշի ավտոմեքենան օտարել է 150 հազար դոլարով, իսկ «RANGE ROVER 5.0» ավտոմեքենան` 100 հազար դոլարով:

Այնպես չէ, որ Հովհաննես Հովսեփյանը միայն նկարներ ու ավտոմեքենա է գնում: Նա 2011թ. 110 մլն դրամով գնել է անշարժ գույք, իսկ 2012թ. մոտ 124 մլն դրամով վաճառել է հողակտոր:

Մեկնաբանություններ (2)

Գեւորգ
Մի շատ տարրական հարց է առաջանում - այդպիսի նվիրատուները ովքեր են? Նվեր ասածը, սովորաբար ,,աշկար,, է լինում՝ մի բանով էլ զարդարած: Անհայտ կարող է լինել բարեարարը՝ համեստությունից դրդված: Այս դեպքում սակայն, այն է լինում նախատեսված խեղճերի համար, ոչ թե Իշխանների ու զորավոր ծառայապետերի: Չգիտենք վերջն ինչ կստացվի - սկիզբը սիրուն չի:
Մ.Գրիգորյան
Բա էսքան միլիոնավոր դոլարներ նվեր ստացողը չի կարող մի բնակարան նվիրել մի անտունի? Ոնց որ կաթիլը ծովի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter