
«Հայկական Ծրագրեր»-ը՝ ի պատասխան ՏՄՊՊՀ հայտարարության
«Հայկական Ծրագրեր» ընկերության դեմ ՏՄՊՊՀ ավելի քան տասը ամիս տևող հետապնդումների մասին մամուլում հրապարակված մեր նյութից հետո մարտի 4-ին ՏՄՊՊՀ-ն հայտարարություն է տարածել: Հայտարարությունում, սակայն, որևէ անդրադարձ չկա նախկինում մեր բարձրացրած հարցերից և որևէ մեկին: ՏՄՊՊՀ-ի հայտարարությունը լի է վիրավորական արտահայտություններով, անհիմն մեղադրանքներով և պարունակում է բազմաթիվ իրարամերժ և հակասական պնդումներ (այդ ամբողջը՝ մեկուկես էջի մեջ):
Իր հայտարարությամբ ՏՄՊՊՀ-ն նորից հրապարակային կարծիք է արտահայտում ընկերության՝ գերիշխող լինելու մասին: Միաժամանակ բողոքում է, որ «ընկերությունը ընդհանրապես հրաժարվել է տեղեկատվություն ներկայացնել Հանձնաժողվին, որի հիման վրա հնարավոր կլիներ գնահատել շուկայում ընկերության ունեցած կշիռը»:
Հաշվի առնելով տեքստը և հրապարակային պատասխան գրելիս համակեցության կանոններով մեր կաշկանդվածությունը՝ չենք անդրադառնա մնացած կետերին:
Մոտ ժամանակներս մենք կհրավիրենք մամուլի ասուլիս և մանրամասն կպարզաբանենք բոլոր հարցերը:
«Հայկական Ծրագրեր» ընկերություն
«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակ
Մեկնաբանել