
Ռոբերտ Հարությունյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ
Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռոբերտ Հարությունյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։
Նշենք, որ Ռ․ Հարությունյանը ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է։
Ռոբերտ Հարությունյանի կենսագրությունը
Ծնվել է 1975թ մայիսի 2-ին:
1998թ-ին ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիան (բակալավրի աստիճան, ֆինանսներ եւ վարկ:
2007-2010թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանում (տնտեսական գիտությունների թեկնածու, ապահովագրություն): Շվեյցարական բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոս (MBA):
1998թ-ից մինչեւ 1999թ – Հայաստանի Կենտրոնական բանկի արժութային գործարքների բաժնի մասնագետ:
1999թ-ից մինչեւ 2002թ – Հայաստանի Կենտրոնական բանկի արժութային գործարքների բաժնի ղեկավար:
2002թ-ից մինչեւ 2008թ – Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործադիր տնօրեն:
2002թ-ից մինչեւ 2008թ նաեւ աշխատել է Ֆինանսաբանկային քոլեջում որպես դասախոս:
2008թ-ից մինչեւ 2014թ – «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն:
2015թ հունվարի 12-ից – Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (նախարար) անդամ:
Մեկնաբանել