HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Քաղաքացիներն իրենց կապեցին ԱԺ դարպասներին

13 քաղաքացի, որպես բողոքի ակցիա, իրենց կապեցին Ազգային ժողովի դարպասներին: Նրանց պահանջը մեկն էր` ազատություն քաղբանտարկյալներին: Ոստիկանությունը նրանց կոչ էր անում քանդել կապերը և այլ կերպ արտահայտել իրենց բողոքը: Քաղաքացիները հրաժարվեցին` պատասխանելով, որ այդ կապերն արձակել հնարավոր չէ. դրանք մեկանգամյա օգտագործման պլաստիկ կապեր են:

Ոստիկանները Երևանի փոխոստիկանապետ Վ. Օսիպյանի հրամանով կտրեցին քաղաքացիները կապերը, որից հետո ակցիայի բոլոր մասնակիցներին բերման ենթարկեցին: Մասնակիցներից մեկը ֆեյսբուքում նշել է, որ իրենք Արաբկիրի բաժնում են: Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքացիներն ասում էին, որ իրենց բողոք-պահանջը կոնկրետ մեկ կամ երկու քաղբանտարկյալի համար չէ, այլ բոլորի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter