HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահը՝ հացադուլի մեջ

«Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը առողջական անբավարար վիճակի պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին: « «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ստացված գրության համաձայն՝ Արա Կիրակոսյանի զարկերակային ճնշումը 85 է, զարկերակը՝ 60: Գտնվում է  հացադուլի մեջ, ունի գլխապտույտ և ընդհանուր թուլություն: Վիճակը համապատասխանում է հացադուլի մեջ գտնվողի վիճակին:

Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի մասով քրեական գործի դատաքննությունն այսօր նշված հիմքով չկայացավ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ ամբաստանյալի բացակայության պայմաններում չեն կարող դատաքննություն իրականացնել և հետազոտել ապացույցները: Մ.Մարտիրոսյանը հետաձգեց նիստը մինչև մարտի 15-ը:

«Վատառողջ լինելու ճանապարհը դու ես մոգոնել, Ճարոյան, քո պաշտպանյալները վատանում են դատարանում»,- նիստի ավարտին Արա Կիրակոսյանի պաշտանին դիմեց դատավոր Մարտիրոսյանը:  

«Չեն վատանում, ոնց են վատանում»,- արդարացավ Հակոբ Ճարոյանը:

«Կամ վատառողջ փախնում են հիվանդանոցից, գնում են արտասահմանները, ֆռֆռում են: Փացնելու ժամանակ հիվանդ էր, փախավ՝ լավացավ»,- շարունակեց դատավորը: Դատավորը նկատի ուներ գործով մյուս մեղադրյալին՝ Սուրեն Գաբրիելյանին, ով փախուստի մեջ է և գտնվում է Գերմանիայում:

Հակոբ Ճարոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէր, որ իր պաշտպանյալը հացադուլի մեջ է: Քիչ անց նա հայտնեց, որ Արա Կիրակոսյանն արդեն դուրս է եկել հացադուլից: 

Հիշեցնենք՝ դատարանում քննվելու է «Հայբիզնեսբանկից» 8,980.000 եվրոյի լվացման գործը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter