HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետխորհրդային երկրների ժողովրդավարության մակարդակի ինդեքսի քաղաքական գործոններ. Ռուսաստան

Աշոտ Ալեքսանյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական

ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գործընկեր փորձագետ

ՌԴ ԺՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) ժողովրդավարության Քաղաքական գործոնների ինդեքսի (ՔԳԻ) ուսումնասիրությունը կատարվել է հատուկ մշակված մեթոդաբանության (CRRC-Armenia. Arusyak Aleksanyan, 2013) հիմքի վրա՝ հնարավորություն տալով գնահատել այն պայմանավորող քաղաքական գործոններն ու դրանց զարգացման միտումները: Հաշվի առնելով ընտրական գործընթացների կարևորությունն ու ազդեցությունն անցումային երկրների ժողովրդավարության մակարդակի վրա՝ հատուկ ուշադրություն է դարձվել նախագահական և խորհրդարանական ընտրությունների համակողմանի վերլուծությանը:

Ռուսաստանի Դաշնության ժողովրդավարության Քաղաքական գործոնների ինդեքսի (ՔԳԻ) կորի դիտարկումը ցույց է տալիս, որ քաղաքական համակարգի և վարչակարգի ժողովրդավարական փոխակերպումների վրա էական ազդեցություն են ունեցել անկախ պետականության կայացումը, էթնոքաղաքական գործոնները, ընտրական գործընթացները, կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեության ակտիվացումը, ինչպես նաև` մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ընթացակարգերի կայացումը:

ՌԴ քաղաքական համակարգի և վարչակարգի ժողովրդավարական փոխակերպումը սկիզբ դրվեց 90-ական թվականներին, երբ 1990թ. հունիսի 12-ին Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության (ՌԽԴՍՀ) ժողովրդական պատգամավորների համագումարում ընդունվեց Անկախության հռչակագիրը:

ԽՍՀՄ ամբողջատիրական համակարգի ավարտը 1991թ. օգոստոսի 19-21-ի պետական հեղաշրջման փորձն էր, որն ստացավ «ГКЧП» կամ «Августовский Путч» անվանումները (СоюзИнфо 2002, Аргументы и Факты 2013): Դրա ձախողումը հանգեցրեց ԽՍՀՄ ամբողջատիրական վարչակարգի փլուզմանը՝ իրավական և լեգիտիմ նախադրյալներ ստեղծելով ԽՍՀՄ հանրապետությունների անկախացման համար: Պետական հեղաշրջման նախաձեռնողները փորձեցին չեղյալ հայտարարել մասնավորապես ազատական-ժողովրդավարական ձեռքբերումները, որը հնարավոր դարձավ կանխել՝ շնորհիվ ՌԽԴՍՀ-ի ժողովրդավարական ուժերի ակտիվ միջամտության:

Նորանկախ Ռուսաստանի ժողովրդավարական փոխակերպումների համատեքստում ամենահակասականը 1992-1993թթ. քաղաքական ճգնաժամն էր (Тарасова 2013, 327-347, Белкин 1994, 80-102), որի պատճառը ՌԴ նախագահի և խորհրդարանի միջև առաջացած «շահերի» բախումն էր: Պետական իշխանության գործադիր և օրենսդիր մարմինների միջև բախումնածին իրավիճակն իրավական ընթացակարգերով կարգավորելու փորձերը հանգեցրին սահմանադրական ճգնաժամի և քաղաքական անկայունության:

1993թ. ապրիլի 25-ին համառուսաստանյան հանրաքվեն (РИА Новости 2011), 1993թ. սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահի հրամանագրի համաձայն խորհրդարանի լուծարումը և դրան հաջորդած սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների հետագա իրադարձությունները ցույց տվեցին պետական իշխանության մարմինների միջև «զսպումների ու հակակշիռների» սահմանադրաիրավական կարգավիճակի ամրապնդման անհրաժեշտությունը: Սահմանադրական բարեփոխումների իրականացումը, տեղական ինքնակառավարման մարմինների վերակազմավորման գործընթացը, նոր Սահմանադրության ընդունումը (1993թ.), ինչպես նաև` առաջին գումարման Պետական դումայի և Դաշնային խորհրդի ընտրությունների անցկացումն ստեղծեցին հարաբերականորեն կայուն քաղաքական իրավիճակ:

ՌԴ-ում տեղի են ունեցել վեց նախագահական ընտրություններ՝ 1991թ., 1996թ., 2000թ. (արտահերթ), 2004թ., 2008թ. և 2012թ. (տե՛ս աղյուսակ 1): Վեց նախագահական ընտրություններից միայն մեկն է անցկացվել երկու փուլով, իսկ մնացած ընտրություններն ավարտվել են մեկ փուլով:

Պետք է նշել նաև, որ դիտարկվող ժամանակահատվածում ժողովրդավարության մակարդակի ՔԳԻ-ի կորի ամենացածր մակարդակը եղել է 2008թ., որը հիմնականում պայմանավորված էր նույն տարվա հուլիս-օգոստոս ամիսներին Հարավային Օսիայում տեղի ունեցած ռազմական գործողություններով և ռուս-վրացական զինված հակամարտությամբ (Цыганок 2008, 94-149, Беридзе 2009, 53-60):

Պատերազմական գործողությունները հանգեցրին ՌԴ ակտիվ ներգրավվածությանը հակամարտության կարգավորման գործընթացին և միջազգային հանրության բացասական գնահատականներին (EU EP Resolution 2008, Office of the President of the Republic of Estonia 2008), որն ավարտվեց ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալով, ՌԴ կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի հանրապետությունների անկախությունը ճանաչելով:

Աղյուսակ 1

ՌԴ նախագահի ընտրություններին թեկնածուների ստացած ձայները տոկոսով

ՌԴ նախագահի ընտրություններ

Թեկնածուներ

1991

1996

2000

2004

2008

2012

I փ.

I փ.

II փ.

I փ.

I փ.

I փ.

I փ.

Բորիս Ելցին

57,30

35,28

53,82

-

-

-

-

Նիկոլայ Ռիժկով

16,85

-

-

-

-

-

-

Վլադիմիր Ժիրինովսկի

7,81

5,70

-

2,70

-

9,35

6,22

Ամանգելդի Տուլիև

6,81

-

-

2,96

-

-

 

Գենադի Զյուգանով

-

32,03

40,31

29,21

-

17,72

17,18

Ալեքսանդր Լեբեդ

-

14,52

-

 

-

-

-

Գրիգորի Յավլինսկի

-

7,34

-

5,80

-

-

-

Վլադիմիր Պուտին

-

-

-

52,94

71,31

-

63,60

Նիկոլայ Խարիտոնով

-

-

-

-

13,69

-

-

Սերգեյ Գլազև

-

-

-

-

4,10

-

-

Իրինա Խակամադա

-

-

-

-

3,84

-

-

Օլեգ Մալիշկին

-

-

-

-

2,02

-

-

Սերգեյ Միրոնով

-

-

-

-

0,75

-

3,85

Դիմիտրի Մեդվեդև

-

-

-

-

-

70,28

-

Անդրեյ Բոգդանով

-

-

-

-

-

1,30

-

Միխայիլ Պրոխորով

-

-

-

-

-

-

7,98

Այլ թեկնածուներ

7,16

2,16

-

3,58

-

-

-

ՌԴ Դաշնային ժողովը կազմված է երկու պալատներից՝ Դաշնային խորհուրդ և Պետական դումա (ՌԴ Սահմանադրություն, հոդված 95, կետ 1): Ըստ ՌԴ Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետի՝ Դաշնային խորհուրդը կազմավորվում է ՌԴ սուբյեկտների երկուական ներկայացուցիչներից հետևյալ համամասնությամբ՝ մեկական ներկայացուցիչներ ներկայացուցչական և գործադիր պետական իշխանության մարմիններից:   

Ռուսաստանում տեղի են ունեցել վեց գումարման խորհրդարանական ընտրություններ (տե՛ս աղյուսակ 2)՝ առաջին գումարման (1993-1995թթ.), երկրորդ գումարման (1996-1999թթ.), երրորդ գումարման (2000-2003թթ.), չորրորդ գումարման (2004-2007թթ.), հինգերորդ գումարման (2008-2011թթ.) և վեցերորդ գումարման (2011-2016թթ.): Եթե մինչև 2011թ. Պետական դումայի պատգամավորներն ընտրվում էին 4 տարի ժամկետով, ապա 2011թ.՝ 5 տարի ժամկետով:

Աղյուսակ 2

ՌԴ Պետական դումայում կուսակցությունների պատգամավորական տեղերի հարաբերակցությունը 

ՌԴ Պետական դումայի ընտրություններ

Քաղաքական կուսակցություններ, դաշինքներ

1993

1995

1999

2003

2007

2011

Մ

Հ

Մ

Հ

Մ

Հ

Մ

Հ

Հ

Հ

Ռուսաստանի ընտրություն

25

37

-

-

-

-

-

-

-

-

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն/ Ժիրինովսկու դաշինք

5

59

1

50

0

17

 

0

 

36

 

40

 

56

Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն

10

32

58

99

46

67

 

12

 

40

 

57

 

92

Ռուսաստանի ագրարային կուսակցություն

2

22

20

0

-

-

2

0

-

-

«Յաբլոկո»

7

20

14

31

4

16

4

0

-

-

Ռուսաստանյան միասնության և համաձայնության կուսակցություն

3

19

-

-

-

-

-

-

-

-

Ռուսաստանի կանայք

2

22

3

0

0

0

-

-

-

-

Ռուսաստանի դեմոկրատական կուսակցություն

1

14

-

-

-

-

-

-

-

-

Քաղաքացիական միություն

18

0

-

-

-

-

-

-

-

-

Ժողովրդավարական բարեփոխումների շարժում

7

0

-

-

-

-

-

-

-

-

«Մեր տունը Ռուսաստանն է»

-

-

10

45

7

0

«Իշխանությունը ժողովրդին»

-

-

-

-

-

-

-

-

-

-

Ռուսաստանի դեմոկրատական ընտրություն – Միավորված դեմոկրատներ

-

-

9

0

-

-

-

-

-

-

«Իշխանությունը ժողովրդին»

-

-

9

0

-

-

-

-

-

-

«Առաջ Ռուսաստան»

-

-

3

0

-

-

-

-

-

-

«Միասնություն (Մեդվեդ)»

-

-

-

-

9

64

-

-

-

-

«Հայրենիքն ամբողջ Ռուսաստանն է»

-

-

-

-

31

37

-

-

-

-

Աջ ուժերի միություն

-

-

-

-

5

24

3

0

«Միասնական Ռուսաստան»

-

-

-

-

 

 

104

120

315

238

«Ռոդինա» ազգային-հայրենասիրական դաշինք

-

-

-

-

-

-

 

7

 

29

-

-

Ռուսաստանի ժողովրդական կուսակցություն

-

-

-

-

-

-

 

17

 

0

-

-

«Արդար Ռուսաստան» կուսակցություն

-

-

-

-

-

-

-

-

38

64

Այլ կուսակցություններ

4

4

21

0

9

0

9

0

0

0

Անկուսակցականներ

135

-

77

-

105

-

67

-

-

-

Ընդամենը

219

225

225

225

216

225

225

225

450

450

Սույն աղյուսակից երևում է, որ Պետական դումայի վեց ընտրություններին մշտապես մասնակցել է ընդամենը 3 կուսակցություն՝ ՌԴԿԿ, ՌԼԴԿ և «Յաբլոկո»-ն, որոնցից միայն երկուսն են (ՌԴԿԿ և ՌԼԴԿ) ներկայացված եղել բոլոր վեց գումարման խորհրդարաններում:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ, եթե ԽՍՀՄ նախկին հանրապետություններում տեղի ունեցավ կոմունիստական կուսակցությունների պառակտում, լուծարում կամ վերակազմավորում, ապա Պետական դումայի բոլոր ընտրություններում ՌԴԿԿ-ն ակտիվ մասնակցություն է ունեցել (Evans Jr. 2012, 103-124, Remington 2009, 39-58), իսկ 1995թ. և 1999թ. ընտրությունների ժամանակ նույնիսկ հաղթել է:

1993թ., 1995թ. և 1999թ. Պետական դումայի ընտրություններն անցկացվեցին «խառն» ընտրակարգով: 2007թ. և 2011թ. ՌԴ Պետական դումայի ընտրություններն անցկացվեցին միայն համամասնական ընտրակարգով՝ համաձայն 2005թ. «ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորների ընտրության մասին» դաշնային օրենքի:

Գծապատկեր 1

Խորհրդարանում մեծամասնական և համամասնական ընտրակարգերով պատգամավորական տեղերի հարաբերակցությունը

ՌԴ-ում, ի տարբերություն հետխորհրդային տարածքի մյուս երկրների, զգալիորեն ակտիվ է արհմիութենական շարժումը, որի շրջանակներում բազմաթիվ հանրահավաքներ ու երթեր են անցկացվել: Դրա պատճառով էլ արհմիությունները կարողացան ակտիվ դեր խաղալ ՌԴ սոցիալական համակարգի բարեփոխումների և սոցիալական քաղաքականության մշակման գործընթացում (Гельман 2008, 135-152, Gel’man 2012, Саква 2002, 8, Mendras 2012, Kurdiukov and Malfliet 2007, 202-220):

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ամփոփելով նշենք, որ ՔԳԻ-ի կորը 1995թ. համեմատ 2012թ. անկում է ապրել: Եթե ՔԳԻ-ն 1995թ. ունեցել է 0,344 միավոր, ապա 2012թ.՝  0,306 միավոր: ՔԳԻ-ի կորը 1995-2012թթ. արձանագրել է չորս նկատելի անկում (2000թ., 2004թ., 2008թ. և 2011թ.): Նշված անկումներից երեքը (2000թ., 2004թ., 2008թ.) պայմանավորված են նախագահական, իսկ մեկը (2011թ.)՝ խորհրդարանական ընտրություններով:

ՔԳԻ-ի առաջին անկման հիմնական պատճառը 1999թ. սեպտեմբերի 30-ին Չեչնիայում վերսկսված և 2000թ. շարունակվող ռազմական գործողություններն էին և 2000թ. հունվարի 5-ին տեղի ունեցած նախագահական արտահերթ ընտրությունները, որոնք անցան ներքաղաքական լարված իրավիճակում: Հիմնական պայքարն ընթացավ գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի և ՌԴԿԿ-ի նախագահ Գենադի Զուգյանովի միջև: Առաջին անգամ ընտրություններին մասնակցեց նաև ՌԴ նախագահի կին թեկնածու Էլլա Պամֆիլովան (Lenta.ru 2010):

Նախագահական ընտրություններն արմատապես նոր իրավիճակ ստեղծեցին քաղաքական ընտրանու, կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, ինչը քաղաքացիավարական (civiliarchic) սոցիալականացման առանցքային փուլ էր ժողովրդավարացող քաղաքական վարչաձևի համար:

Նախորդ տարիների համեմատ 2000թ. նվազեցին ՔԳԻ-ի քաղաքական կայունության (10,1), օրենքի գերակայության (13,4), կոռուպցիայի ընկալման ինդեքսի (2,1), քաղաքացիական ազատությունների և քաղաքական իրավունքների (5) ցուցանիշները: 2004թ. ՔԳԻ-ի անկման պատճառը նախագահական ընտրություններն էին և նախագահական կառավարման համակարգի ամրապնդումը: Գործող նախագահն ստացավ ընտրողների ձայների 71,31%-ը: Այս ընտրություններին նույնպես մասնակցեց ՌԴ նախագահի կին թեկնածու Իրինա Խակամադան:

2004թ. նախորդ տարիների համեմատ աննախադեպ նվազեց ՔԳԻ-ի քաղաքական կայունության մակարդակը (7,69), որն ամենացածր ցուցանիշն էր դիտարկվող ժամանակահատվածում: Դա պայմանավորված էր Չեչնիայում շարունակվող հակաահաբեկչական գործողություններով և Հյուսիսային Կովկասում էթնոքաղաքական լարված իրավիճակով, ինչպես նաև Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում իրականացված ահաբեկչական գործողություններով:

Տարաբնույթ խոչընդոտներ առաջացան քաղաքացիական ազատությունների և քաղաքական իրավունքների պաշտպանության ոլորտում (5,5), որոնք ուղեկցվեցին քաղաքացիական զանգվածային անհնազանդություններով: 2008թ. ՔԳԻ-ի դիտարկվող ժամանակահատվածում գրանցված արժեքն ամենացածրն է (0,260). դրա վրա ազդեցին նախագահական ընտրական գործընթացները, որոնք լրացուցիչ լարվածություն հաղորդեցին քաղաքական ընտրանու և ընդդիմադիր քաղաքական ուժերի փոխհարաբերություններին: Քաղաքական համակարգի կայունության վրա բացասական ազդեցություն ունեցան Չեչնիայում և Հյուսիսային Կովկասի այլ բնակավայրերում իրականացված ահաբեկչական գործողությունները:

ՔԳԻ-ի կորը 1995-2012թթ. արձանագրել է նաև երեք նկատելի աճ (1996թ., 2001-2002թթ. և 2009-2010թ.): 1996թ. աճը նախորդ տարվա համեմատ գրեթե աննշան է, սակայն  ՔԳԻ-ի դիտարկվող ժամանակահատվածում գրանցված արժեքն ամենաբարձրն է  (0,345), որը պայմանավորված էր օրենքի գերակայության (23,44), քաղաքացիական ազատությունների և քաղաքական իրավունքների (3,5) պաշտպանության ընթացակարգերի կայացմամբ: Դրան նպաստեցին 1996թ. փետրվարի 28-ին ՌԴ-ի անդամակցումը Եվրոպայի խորհրդին, ինչպես նաև՝ 1996թ. օգոստոսի 31-ին չեչենական առաջին պատերազմի դադարեցումն ու խաղաղության համաձայնագրի ստորագրումը:

Քաղաքական համակարգի ժողովրդավարացման համար էական նշանակություն ունեցան նախագահական ընտրությունները, որոնք մինչ օրս միակ երկփուլային նախագահական ընտրություններն են: 2001-2002թթ. ՔԳԻ-ի կորի վրա դրական ազդեցություն ունեցավ նախորդ տարիների համեմատ օրենքի գերակայության (23,92) ցուցանիշի աճը: 2002թ. քաղաքական կայունության (24.04) ցուցանիշն ամենաբարձրն էր դիտարկվող ժամանակաշրջանում: Նախորդ տարիների համեմատ բարելավվեց նաև կոռուպցիայի ընկալման ինդեքսը (2,7): 2009-2010թթ. ՔԳԻ-ի կորի աճի վրա դրական ազդեցություն են ունեցել նախորդ տարիների համեմատ օրենքի գերակայության (համապատասխանաբար՝ 25,12 և 26,07) և մամուլի ազատության (81) բարձր ցուցանիշները (տե՛ս գծապատկեր 1, աղյուսակ 1):

Հետազոտությունը հասանելի է նաև Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կայքում:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

  1. CRRC-Armenia. Arusyak Aleksanyan, “Index օf Democracy Level (IDL): Discovering Factors that Influence Democracy In Armenia”, 2013, pp. 15-25, http://www.crrc.am/hosting/file/_static_content/fellows/fellowship12/Final%20Paper_Arusyak%20Aleksanyan.pdf
  2. BBCrussian.com. 2004. “1990-2004: Хронология захватов и взрывов в России.” Дата доступа: 02.09.2004. http://news.bbc.co.uk/hi/russian/russia/newsid_3621000/3621314.stm.
  3. Copenhagen Institute for Futures Studies. 2005. “Russian Prospects: Political and Economic Sceniarios.” Copenhagen.
  4. EU EP. 2008. “European Parliament resolution of 3 September 2008 on the situation in Georgia.” http://www.europarl.europa.eu/sides/getDoc.do?pubRef=-//EP//TEXT+TA+P6-TA-2008-0396+0+DOC+XML+V0//EN.
  5. Evans Jr., Alfred B. 2012. “Civil Society and Protest.” In Return to Putin’s Russia: Past Imperfect, Future Uncertain, edited by Stephen K. Wegren, 103-124. Rowman & Littlefield Publishers.
  6. Gel’man, Vladimir. 2012. “Subnational Authoritarianism in Russia: Trajectories of Political Evolution.” In Presidents, Oligarchs and Bureaucrats: Forms of Rule in the Post-Soviet Space, edited by Susan Stewart et al., 89-106. Ashgate Pub. Co.
  7. Kurdiukov, Gennadi and Malfliet, Katlijn. 2007. “Integration by absorption: new subjects for the Russian Federation.” In The CIS, the EU and Russia: Challenges of Integration, edited by Katlijn Malfliet, Lien Verpoest, and Evgeny Vinokurov, 202-220. Palgrave Macmillan.
  8. Lenta.ru. 2010. “Памфилова, Элла: Бывший председатель Совета по содействию развитию институтов гражданского общества и правам человека.” Дата доступа: 15.08.2014. http://lenta.ru/lib/14193513.
  9. McFaul, Michael, Petrov, Nikolay, Ryabov, Andrei. 2004. Between Dictatorship and Democracy: Russian Post-Communist Political Reform. Carnegie Endowment for International Peace.
  10. Mendras, Marie. 2012. Russian Politics: The Paradox of a Weak State. Oxford University Press.
  11. Nuffield Poutry Study Group. 2006. “Nuffield Poutry Study: group visit to Russia.” Accessed 16.08.2014. http://www.docstoc.com/docs/123410222/The-Nuffield-Poultry-Study-Group-Visit-To-Russia.
  12. Office of the President of the Republic of Estonia. 2008. “Joint Declaration of Estonian, Latvian, Lithuanian and Polish Presidents on the situation in Georgia.” Last modified August 9. http://president.ee/en/media/press-releases/1721-joint-declaration-of-estonian-latvian-lithuanian-and-polish-presidents-on-the-situation-in-georgia/index.html.
  13. Remington, Thomas F. 2009. “Parliament and the Dominant Party Regime.” In After Putin’s Russia: Past Imperfect, Future Uncertain, edited by Stephen K. Wegren and Dale R. Herspring, 39-58. Rowman & Littlefield Publishers.
  14. Remington, Thomas F. 2011. Politics in Russia. Pearson.
  15. Robertson, Graeme B. 2010. The Politics of Protest in Hybrid Regimes: Managing Dissent in Post-Communist Russia. Cambridge University Press.
  16. Rose, Richard, Mishler, William and Munro, Neil. 2011. Popular Support for an Undemocratic Regime: The Changing Views of Russians. Cambridge University Press.
  17. Roxburgh, Angus. 2013. The Strongman: Vladimir Putin and the Struggle for Russia.  I. B. Tauris.
  18. Sakwa, Richard. 2011. The Crisis of Russian Democracy: The Dual State, Factionalism and the Medvedev Succession. Cambridge University Press.
  19. Sakwa, Richard. 2012. “Political Leadership.” In Return to Putin’s Russia: Past Imperfect, Future Uncertain, edited by Stephen K. Wegren, 25-44.  Rowman & Littlefield Publishers.
  20. Thomson, Kate. 2002. “Regional welfare system developments in Russia: community social services.” Social Policy & Administration, 36, 2: 105-122.
  21. Treisman, Daniel. 2012. The Return: Russia’s Journey from Gorbachev to Medvedev. Free Press.
  22. Van Herpen, Marcel 2013. Putinism: The Slow Rise of a Radical Right Regime in Russia. Palgrave Macmillan.
  23. Аргументы и Факты. 2013. “Августовский путч 1991 года. Хроника.” Дата доступа: 19.08.2013. http://www.aif.ru/dontknows/1226124.
  24. Белкин, Александр А. 1994. “Дело о референдуме 25 апреля 1993 года.” Известия вузов. Правоведение 5-6: 80-102.
  25. Беридзе, Теймураз. 2009. “К вопросу о логике развития августовского (2008 г.) конфликта в Грузии.” Кавказ и глобализация 3 (4): 53-60.
  26. Галкин, Александр А. 2002. “У развилки. К второй годовщине президентства В. Путина.” Общественные науки и современность 2: 28-41.
  27. Гельман, Владимир Я. 2008. “Политические партии в России: от конкуренции – к иерархии.” Журнал “ПОЛИС”. Дата доступа:  11.08.2014. http://www.politstudies.ru/fulltext/2008/5/12.pdf .
  28. Гриценко, Николай Н. 2005. Профсоюзы России: современный этап. 1990-2005 годы. Москва: Изд‑во АТиСО.
  29. РИА Новости.  2011. “Всероссийский референдум 25 апреля 1993 года. Справка.” Дата доступа: 25.04.2011. http://ria.ru/history_spravki/20110425/367914805.html.
  30. Саква, Ричард. 2002. “Российский режим: от Ельцина к Путину.” Россия и современный мир 4: 5-22.
  31. Саква, Ричард. 2006. Путин. Выбор России. Москва: Олма-пресс.
  32. СоюзИнфо. 2002. Государственный комитет по чрезвычайному положению в СССР: “Обращение к советскому народу.” Дата доступа: 02.08.2014.  http://souz.info/library/other/gkchp/gkchpobr.htm
  33. Тарасова, Екатерина А. 2013. “Фронт национального спасения как массовое общественно-политическое движение в России в 1992-1993гг.” Труды исторического факультета Санкт-Петербургского университета 14: 327-347.
  34. ФНПР. 2013. “Федерация Независимых Профсоюзов России - ФНПР.” Дата доступа: 21.12.2013. http://www.fnpr.ru/ n/252/4890.html.
  35. ЦСТП. 2014. Аналитический отчет “Трудовые протесты в России в первой половине 2014г.” Дата доступа: 19.08.2014. http://trudprava.ru/monitoring/1184.
  36. Цыганок, Анатолий Д. 2011. Война на Кавказе 2008: русский взгляд. Грузино-осетинская война 8–13  августа 2008 года. 2-е издание, дополненное. Москва: АИРО-XXI.

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter