Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Արոնյանը սեւերով հաղթեց Տոպալովին ու միացավ առաջատարներին



Քիչ առաջ Լեւոն Արոնյանը հավակնորդների մոսկովյան մրցաշարում սեւ խաղաքարերով հաղթեց Վեսելին Տոպալովին ու, վաստակելով ընդհանուր 2 միավոր, հավասարվեց առաջատարներ Վիշի Անանդին եւ Սերգեյ Կարյակինին: 

Մինչ այդ ոչ-ոքի էին ավարտվել Գիրի-Կարյակին եւ Անանդ-Կարուանա պարտիաները: Նակամուրա-Սվիդլեր հանդիպումը դեռ շարունակվում է: Այս պահին, փաստորեն, կա 3 առաջատար, որոնք 2-ական միավոր ունեն: 1,5-ական միավոր ունեն Գիրին ու Կարուանան: Տոպալովը վաստակել է ընդամենը 0,5 միավոր: Սվիդլերն ունի 1, իսկ Նակամուրան՝ 0,5 միավոր, սակայն նրանք դեռ կարող են ավելացնել իրենց պաշարը: 

Վաղը հանգստյան օր է, իսկ երեքշաբթի կկայանան 4-րդ տուրի Սվիդլեր-Արոնյան, Կարուանա-Տոպալով, Կարյակին-Անանդ, Նակամուրա-Գիրի պարտիաները: 

Լուսանկարը՝ chess.am-ից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ