Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սվիդլերի հետ



Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում քիչ առաջ Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ՌԴ ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերի հետ եւ պահպանեց առաջատարի իր դիրքը: Լեւոնը 4 տուրից հետո ունի 2,5 միավոր: Այս տուրում ավելի վաղ կրկին ոչ-ոքի էր ավարտվել Նակամուրա-Գիրի պարտիան: 

Կարունա-Տոպալով եւ Կարյակին-Անանդ հանդիպումները դեռ շարունակվում են: Վերջին երկուսն ունեն 2-ական միավոր եւ լավ հնարավորություն են պահպանում հավասարվել Արոնյանին, քանի որ դիրքն այդ պարտիայում առայժմ հավասար է: 2 միավոր ունի նաեւ հոլանդացի Անիշ Գիրին, որը, սակայն, ավարտել է իր մրցամարտը: 

Վաղը կայանալիք 5-րդ տուրում տեղի կունենան Գիրի-Սվիդլեր, Անանդ-Նակամուրա, Տոպալով-Կարյակին, Արոնյան-Կարուանա պարտիաները: 

19:59 Սպիտակներով հանդես եկող Սերգեյ Կարյակինն, այդուհանդերձ, կարողացավ կոտրել աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի դիմադրությունը եւ հաղթանակ տարավ: Կարյակինը 4 տուրից հետո վաստակեց 3 միավոր եւ կես միավորով առաջ անցավ Արոնյանից: Անանդը, Գիրին ու Սվիդլերն ունեն 2-ական միավոր:  


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ