HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արոնյանը երկար պայքարում ի վերջո հաղթեց Նակամուրային. նա առաջատար է

Րոպեներ առաջ Մոսկվայում ավարտվեց հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրի վերջին՝ 4-րդ պարտիան: Լեւոն Արոնյանը 83-րդ քայլում ի վերջո կարողացավ ծնկի բերել ամերիկացի Հիկարու Նակամուրային: Այսպիսով՝ Լեւոնը 6 տուրում վաստակեց 4 միավոր՝ հավասարվելով առաջատար Կարյակինին:

Մյուս պարտիաներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները՝ Անանդ-Սվիդլեր՝ 1-0, Տոպալով-Գիրի՝ 0,5-0,5, Կարուանա-Կարյակին՝ 0,5-0,5: 

6 տուրից հետո 4-ական միավորով աղյուսակը գլխավորում են Արոնյանն ու Կարյակինը, որոնք 2-ական հաղթանակ են տարել եւ 4-ական ոչ-ոքի խաղացել: Անանդն ունի 3,5, Կարուանան եւ Գիրին՝ 3-ական, Սվիդլերը՝ 2,5, Նակամուրան եւ Տոպալովը՝ 2 միավոր:

Վաղը հանգստյան օր է, իսկ ամսի 19-ին՝ առաջին փուլի վերջին՝ 7-րդ տուրում կկայանան հետեւյալ պարտիաները. Սվիդլեր-Կարուանա, Կարյակին-Արոնյան, Նակամուրա-Տոպալով, Գիրի-Անանդ: 

Մեկնաբանություններ (1)

Սիմոն
Մի փոքր ճշգրտում՝ Արոնյանը ոչ թե ծնկի բերեց Նակամուրային, այլ բացարձակ հավասար դիրքում ցածրացավ և օգտվեց այն փաստից, որ Նակամուրան դիպավ իր արքային և հետո միան հայտարարեց՝,,ուղղում եմ,,: Արոնանը կանչեց արբիտրին և ստիպեց, որ Նակամուրան խաղա արքայով, որին դիպել էր ,,ուղղելու համար,,; Դեռ ավելին, Արոնյանը խաղից հետո ոչ ճշմարիտ հայտարարություն արեց, որ իր դիրքը մինչ այդ պահը հաղթած էր: Սակայն բոլոր շախմատային ծրագրերը և միջազգային մեկնաբանները հայտարում են, որ դիրքը ոչ-ոքի էր (տե՛ս՝Ալեքսանդրա Կոստենյուկի, Խոսե Կուենկայի, Դանիել Քինգի, և այլոց մեկնաբանությունները, նաև՝ շախմատային ծրագիր stock fish): Արդյունքում՝ Արոնյանը կորցրեց իր հեղինակությունը միջազգային ասպարեզում: Կարծում ենք ,,Հետքը,, պարտավոր է ճշարիտ տեղեկություն տալ, այլ ոչ տեղի տալ ազգային կրքերին: Հարցն այստեղ շախմատային է :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter