HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու գործն ընդունվել է ՀՔԾ

2012 թվականի հուլիսի 31-ին «Մավա իմպուլս» ՍՊ ընկերության փոխտնօրեն Ս. Ն.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ առանց ընկերության տնօրենի և սեփականատիրոջ գիտության և համաձայնության, ընկերության աշխատակիցները 2009 թվականի փետրվար-մարտ ամիսներին 50 մլն. ՀՀ դրամից ավելի ընդհանուր արժեք ունեցող տարբեր ապրանքներ են վաճառել, որից ստացված և ընկերության դրամարկղ մուտք եղած գումարները տնօրինել են ապօրինի եղանակով:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշյալ ընկերության կողմից ներկայացված բողոքի հիմքով վերացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, հարուցվել է քրեական գործ և ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում կատարվել նախաքննություն:

Շուրջ 4 տարի տևած քննության ընթացքում քրեական գործով վարույթը քննիչի կողմից բազմիցս կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, սակայն քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումները վերացվել են դատախազի կողմից:

Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter