«Այսօր 600 դրամ ծախսել եմ, բայց ոչ մի կոպեկ չեմ աշխատել»
Անի Գևորգյան
80-ամյա Յուրա Գրիգորյանը ամեն օր շրջում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների փողոցներով ու խոհանոցային գործիքներ է վաճառում: Ամեն անգամ չէ, որ հաջողվում է որեւէ բան վաճառել, սակայն թոշակառու տղամարդը ամեն օր շարունակում է անել նույն բանը:
80-ամյա Յուրա Գրիգորյանը պատմում է, որ սովորել է Մոսկվայում, մասնագիտությամբ երկրաբան է:
«Ավարտելուց հետո չցանկացա մնալ Ռուսաստանում, վերադարձա Հայաստան»:
«Հիմա իմ տեղը չունեմ»:

«Թոշակս 49 հազար դրամ է: Ոչ մի բանի էլ չի հերիքում»:

«Էս գործիքներից ամեն մեկը 5000 դրամ արժի: Պարզ է, որ դժվար է վաճառվում»:
«Այսօր Տիգրան Մեծ պողոտայում եմ, բայց հետո այլ տեղ եմ գնալու: Անընդհատ տարբեր տեղերում եմ փորձում»:
«Զզվելի ու անարդար բաներ կան մեր կյանքում: Ո՞նց կարելի է հաշտվել դրա հետ»:
«Ես մոտակայքում եմ ապրում, այստեղ բոլորը ծանոթ են: Չեմ ամաչում նրանից, ինչ անում եմ»:
«Հիմա ժամանակ չունեմ, անընդհատ շարժի մեջ եմ, չեմ կարող նման ծանր վիճակում ոչինչ չանել»:
«Այսօր 600 դրամ ծախսել եմ, բայց ոչ մի կոպեկ չեմ աշխատել»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել