HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արոնյանը չկարողացավ հաղթել Տոպալովին

Րոպեներ առաջ Մոսկվայում ավարտվեց հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրի վերջին՝ Արոնյան-Տոպալով պարտիան: Հայ շախմատիստը չկարողացավ սպիտակներով հաղթել հետնապահին, որի նկատմամբ առավելության էր հասել առաջին փուլում՝ խաղալով սեւերով: Արոնյանն այս ոչ-ոքիից հետո վաստակեց 5,5 միավոր:

Այսօր կայացած մյուս պարտիաներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները՝ Սվիդլեր-Նակամուրա՝ 0,5-0,5, Կարյակին-Գիրի՝ 0,5-0,5, Կարուանա-Անանդ՝ 1-0:

10 տուրից հետո մրցաշարային աղյուսակն այս տեսքն ունի.

Կարուանա- 6 միավոր
Կարյակին- 6
Արոնյան- 5,5
Անանդ- 5,5
Գիրի- 5
Սվիդլեր- 4,5
Նակամուրա- 4
Տոպալով- 3,5

Մրցաշարը, հիշեցնենք, բաղկացած է 14 տուրից: Վաղը կայանալիք 11-րդ տուրում կխաղան հետեւյալ զույգերը՝ Արոնյան-Սվիդլեր, Տոպալով-Կարուանա, Անանդ-Կարյակին, Գիրի-Նակամուրա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter