HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արտահանումն աճել է, ներմուծումը՝ կրճատվել. ԱՎԾ

Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանը 614,2 մլն ԱՄՆ դոլարի առևտուր է արել աշխարհի հետ։ 2015 թվականի նույն ամիսների համեմատ արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշը 1,7%-ով նվազել է։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)՝ ամփոփ ցուցանիշների հրապարակումից։

Նշված ժամանակահատվածում Հայաստանից արտահանումը կազմել է 225,7 մլն դոլար, որը 23,6%-ով գերազանցում է  2015-ի ցուցանիշը։

Իսկ ներմուծումը 12,2%-ով նվազել է և կազմել  388,5 մլն դոլար։

Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը  կազմել է 4,74 մլրդ դոլար, որը նախորդ տարվա համեմատ կրճատվել է ավելի քան 20%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter