HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

17-ամյա աղջկա առևանգում Լոռիում. աղջիկը հայտնաբերվել է, կասկածյալները՝ ձերբակալվել

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 17-ամյա աղջկա առևանգելու դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ 2016 թվականի մարտի 23-ին Լոռու մարզի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, գյուղի դպրոցի մոտից առևանգել են իր  դստերը (ծնված 1998 թվականի օգոստոսին): Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է անչափահաս աղջկան առևանգած անձանց ինքնությունը, նրա գտնվելու հնարավոր վայրը։

Նախնական տվյալներով՝ Լոռու մարզի բնակիչ Ս.Մանուկյանը 2016 թվականի մարտի 23-ին՝ ժամը 08:45-ի սահմաններում, խմբով` երկու այլ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, աղջկա բնակության վայրի դպրոցի մոտակայքից ամուսնության նպատակով առևանգել է նրան, վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով, նրան նստեցրել «KIA» մակնիշի ավտոմեքենան և ուղևորվել դեպի Աշոցք քաղաք, որի ճանապարհին հայտնաբերվել են։

Դեպքի առթիվ 2016 թվականի մարտի 23-ին Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, Ս.Մանուկյանը և նրա երկու ընկերները ձերբակալվել են։

Կատարվում է նախաքննություն: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter