HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Երկրորդ կյանք` արդյունաբերական թափոնին

Արդյունաբերական փայտից պատրաստած պալետները (ներքնակ) օգտագործվում են ծանր բեռներ տեղափոխելու համար: Իրենց հիմնական գործառույթն իրականացնելուց հետո դրանք հաճախ երկրորդ կյանք են ստանում. պալետներից կահույք և այլ իրեր պատրաստելը լայն տարածում է գտնում աշխարհում: Հայաստանում նույնպես շատերը սկսել են գնահատել պալետի թաքնված հնարավորությունները: Արման Գասպարյանը` ինքնատիպ բազմոց ունենալու համար որոշել էր իր ձեռքով ինչ-որ բան սարքել: Համացանցի օգնությամբ գտավ հարմար տարբերակ` պալետը. այն բավականին ամուր է, երկարակյաց, բնական հումքից է` արդյունաբերական փայտից: Բազմոցին հաջորդեց փոքրիկ բարը, հաջորդը կլինի լվացարանը:

Այժմ Արմանը նաև պատվերներ է ընդունում: Պալետից ինչ-որ բան սարքելու գաղափարը նրան դուր է եկել նաև բնապահպանական տեսանկյունից. այն, ի տարբերություն սովորական փայտանյութի, կրկնօգտագործվում է (recycling), սկզբում ծառայում է որպես բեռնափոխադրող հարմարանք, հետո կարող է դառնալ կահույքի պարագա, մնացորդներ գրեթե չկան` դրանք վերածվում են ինքնատիպ ժամացույցների, տոնածառերի, հուշանվերների: Կրկնակի օգտագործվում են նաև մեխերը, որոնցով ամրացված են լինում պալետները:

Արտադրության ծավալները մեծ չեն, քանի որ դեռ նոր է սկսել, օգտվում է ձեռքի տակ եղած գործիքներից, տարածքը, որտեղ աշխատում է փոքր է, առանց նորմալ օդափոխության:

Արմանի պատրաստած կահույքը և այլ պարագաները շուկայականից կրկնակի էժան են, սակայն հաճախորդներին գրավում է ոչ միայն դա. նրանցից շատերը նախապատվությունը տալիս են պալետից կամ արդյունաբերական այլ թափոններից պատրաստված իրերին, քանի որ դրանք, կրկնակի օգտագործվելով, խնայում են բնությունը:

Այժմ կահույքագործությունը Արմանի համար դեռ հոբիի պես է, զբաղվում է իր հիմնական գործից ազատ ժամանակ. նա բանկում բիզնես վարկերի մասնագետ է, ինչը օգնում է գնահատել սկսած գործի ռիսկերը և հեռանկարները: 

Մեկնաբանություններ (3)

Charles Kemp
I really like what you did with the used pallets. I think pallets are one of the most recycled materials that we use. Not only do they get used multiple times, but people like you also use them to make things. I think it is great because wood can get expensive. http://www.abccrates.com.au/service/
Armastaran Papikian
Pallets are for the mankal. Pine and unpainted.
var
Comment...love it

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter