HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքի գրական մեծերը և բնապատկերները՝ մեկ ցուցադրությամբ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում այսօր բացվեց «Հայաստան, հայրենի եզերք, Ջավախք» խորագիրը կրող ցուցահանեսը:

Ներկայացված էին Ջավախքին և ջավախքցիներին նվիրված ավելի քան 600 գիտական, գեղարվեստական և հանրամատչելի գրքեր՝ նախախորհրդային, խորհրդային և անկախության տարիների հրատարակություններ: Ներառված են գրքեր ոչ միայն Ջավախքի մասին, այլ ծնունդով ջավախքցի հեղինակների այլ թեմատիկայով ստեղծագործություններ:

Վահան Տերյան, Մկրտիչ Սարգսյան, Դերենիկ Դեմիրճյան, Կարինե Խոդիկյան և այլք, տեղ էին գտել նաև Լևոն Խեչոյանի գրքերը:   

Ջավախքյան գրքերն արդեն 20 օր է՝ ցուցադրված են: Դրանց հետ մեկտեղ ներկայացված են մանկավարժական համալսարանի դասախոս, պրոֆեսոր  Համլետ Միքայելյանի ջավախքյան թեմաներով գեղանկարները:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter