Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Արոնյանն առաջատարներից հետ է մնում 1 միավորով. մնացել է 2 տուր



Լեւոն Արոնյանն այսօր հավակնորդների մոսկովյան մրցաշարում սեւերով ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ: 12 տուրից հետո Լեւոնը տարել է 2 հաղթանակ, նույնքան պարտություն է կրել եւ 8 ոչ-ոքի է խաղացել՝ վաստակելով 6 միավոր: Նա ընթանում է աղյուսակի միջին հատվածում:

Մրցաշարի վերջին տուրերը հետաքրքիր զարգացումներ են ունենում: Այսօր արդյունավետ ելք ունեցան Նակամուրա-Անանդ եւ Կարյակին-Տոպալով պարտիաները, որոնցում հաղթեցին սպիտակներով խաղացողները: Փաստորեն, Անանդը, որը մինչ այս 4 հաղթանակ էր տարել, 3-րդ պարտությունը կրեց ու հետ մնաց առաջատարներից: Կարուանան ու Կարյակինը 7-ական միավորով գլխավորում են աղյուսակը, որն այսպիսի տեսք ունի:

Կարուանա- 7 միավոր
Կարյակին- 7
Անանդ- 6,5
Արոնյան- 6
Գիրի- 5,5
Նակամուրա- 5,5
Սվիդլեր- 5,5 
Տոպալով- 4

Շեշտենք, որ Սվիդլեր-Գիրի պարտիան դեռ շարունակվում է, ինչը նշանակում է, որ նրանք կհավասարվեն Արոնյանին, կամ մեկնումեկն առաջ կանցնի հայ շախմատիստից:

Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: Վաղը հանգստի օր է, իսկ ամսի 27-ին կկայանան հետեւյալ պարտիաները. Կարուանա-Սվիդլեր, Արոնյան-Կարյակին, Տոպալով-Նակամուրա, Անանդ-Գիրի:  

22:52- Խաղաղ ելք ունեցավ նաեւ Սվիդլեր-Գիրի հանդիպումը, ինչից հետո երկուսն էլ վաստակած 6 միավորով հավասարվեցին Լեւոնին:

Լուսանկարը՝ chess.am-ից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ