HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ 29-ամյա սպայի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 29-ամյա Մ. Ղուրշուդյանի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է կոմիտեն:

2016 թ. մարտի 29-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, «Արմավիրի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Գորկու փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկում մի քաղաքացի կախվելու եղանակով ինքնասպան է եղել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձը հանդիսանում է թիվ N զորամասի սպա Մեսրոպ Ղուրշուդյանը (ծնված 30.01.1987 թ), ով նշված տանն ապրում էր վարձակալական հիմունքներով:

Մ. Ղուրշուդյանի դին հայտնաբերվել է  լոգարանում՝ առաստաղի վրայով անցնող մետաղյա անկյունակից պարանով կախված:

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վայրի զննության ժամանակ առգրավվել է Մ.Ղուրշուդյանի համակարգիչը, բջջային հեռախոսը, գրառումներով տետր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter