HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հույս ունենանք, որ իրավիճակը դուրս չի գա ինչպես մեր, այնպես էլ միջազգային խաղացողների վերահսկողությունից»

«Հետքի» հարցերին պատասխանում է կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը

-Արսեն, այսօր վաղ առավոտից ղարաբաղաադրբեջանական սահմանին գերլարված իրավիճակ է: ՊՆ-ի հաղորդմամբ՝ այս պահին դեռևս շարունակվում են մարտական գործողությունները: Հիմնականում մեկ հարցադրում է հնչում՝ ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի ներկա «պահվածքը»: Տեսակետ կա, որ կտրուկ գործողությունների անցնելը հիմնավորված է Ադրբեջանի թիկունքում կանգնած Թուրքիայի գործոնով, որն էլ խրախուսում է:

-Ներկա գործընթացը մի կողմից կարելի է դիտարկել որպես ռուս-թուրքական սրված հարաբերությունների արտացոլում ղարաբաղաադրբեջանական համատեքստում, մյուս կողմից այն, ինչին, կարծում եմ, սպասում ենք վաղուց, այսինքն՝ Ադրբեջանի ինչ-ինչ դրդապատճառներով արկածախնդիր քայլի` լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը: Այս պահին, սակայն, դժվար է ասել, թե ինչով էր պայմանավորված նման քայլը, սակայն պետք է նաեւ հաշվի առնել Ադրբեջանում արդեն մի քանի ամիս տեւող ֆինանսատնտեսական ճգնաժամը: Ինչ էլ որ լինի, հույս ունենանք, որ իրավիճակը դուրս չի գա ինչպես մեր, այնպես էլ միջազգային խաղացողների վերահսկողությունից, հակառակ դեպքում տարածաշրջանը հսկայական աղետի առաջ է կանգնելու:

-Իհարկե, դժվար է միանշանակ գնահատական տալ, բայց գոնե ֆոնային պատճառներ կարո՞ղ են դիտարկվել: Օրինակ, մի կողմից նշվում է Վաշինգտոնում տեղի ունեցած միջուկային անվտանգության գագաթնաժողովը, որին մասնակցում էին նաև Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի նախագահները:

-Կարելի է դիտարկել Վաշինգտոնում որևէ դրական առաջընթաց արձանագրել չկարողանալու իրողությունը, իսկ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի կոչը՝ ոչ արդյունավետ: Առաջիկա զարգացումներից կախված պարզ կդառնա՝ Ադրբեջանի այս գործողությունները որքանո՞վ են համաձայնեցված Թուրքիայի հետ: Այսուհանդերձ, դեռևս վաղ է եզրակացություններ անել, դա հնարավոր կլինի ավելի ուշ, իսկ այժմ անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ ռազմական գործողությունների հետագա ընթացքը կանխելու համար, այդ թվում՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին:

-Ռուսաստանի գործոնն ի՞նչ դեր կարող է ունենալ այս համատեքստում:

-Թերևս անկյունաքարային, քանի որ հենց Մոսկվան է սկսել ակտիվ հայտարարություններ անել։ Խոսքը Պուտինի՝ կրակը դադարեցնելու կոչի և Շոյգուի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ՊՆ ղեկավարների հետ խորհրդակցությունների մասին է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter