HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Բագրատյան. «Ալիևին կարելի է նենգ, խորամանկ, ինչ-որ տեղ մարդակեր համարել, բայց հիմար՝ երբեք»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հստակ տեղեկացված եմ երեկ և այսօր տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանի անհամեմատ ավելի շատ (տասնապատիկ անգամ) զոհերի մասին։ Չնայած մեր թիվն էլ է մեզ համար հսկայական՝ 18 մարդ։ Հարց է ծագում. ի՞նչ է ուզում Ալիևը իմանալով այս ամենը։ Ալիևին կարելի է նենգ, խորամանկ, ինչ-որ տեղ մարդակեր համարել, բայց հիմար՝ երբեք։

Կա հնարավոր 2 պատասխան։ 1) Փորձել հայկական զինուժի դիմադրողականությունը և մեզ փաթաթել մի ռազմավարություն, որտեղ Ալիևը կփորձի քանակական առավելությունը որակականի վերածել։ Դատելով առաջին 2 օրվա արդյունքներից ադրբեջանական կողմի համար, մեղմ ասած, հաջողությունն ակնհայտ չէ։ 2) Նրան ձեռք չի տալիս այն պլատֆորմը, որտեղ կանգ են առել Ղարաբաղի հարցի վերջին քննարկումները, այսպես ասած քաղաքական ստատուս-քվոն։ Նա ուզում է սկսել 0-ից։ Սա շատ հավանական է։ Ուրեմն պետք է սպասել նոր ռազմական ճնշումների։

Հայկական կողմի անելիքներն են։ 1) Ռազմական ոլորտ։ Արդյունավետ պատասխանել տալ և ցույց տալ, որ ի վիճակի ավելի հուժկու հարվածել։ 2) անել հստակ քաղաքական քայլեր. կամ 2.1) նոր ստատուս-քվոյի պարագայում ավելի պահանջկոտ լինել, կամ 2.2) կամ, անհրաժեշտության դեպքում, ճանաչել ԼՂՀ-ն։ 

Ամսի 4-ին ԱԺ նստաշրջանն է։ Տեսնենք ի՞նչ օրակարգով կգա գործադիրը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter