HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ ՊՆ. «Ադրբեջանի ՊՆ տարածած' մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է»

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված' մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը:

Ապրիլի 1–ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները, ավելին՝ նույն հայտարարության տարածումից հետո ՄՄ-21 («Գրադ») տիպի հրթիռահրետանային կայանքներից և 152 միլիմետրանոց հրանոթներից արկակոծել հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքը:

Նշված փաստերն, ինչպես նաև հայտարարության մեջ «հակահարձակողական գործողություններ» և «ազատագրված տարածքների ամրապնդում» եզրույթների օգտագործումը ի ցույց են դնում այդ փաստաթղթի կեղծ բնույթը, որի իրական նպատակը բացահայտ նախապայմաններով լի կրակի դադարեցման իմիտացիան է:

ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում:

Մեկնաբանություններ (2)

shawn33062@yahoo,com
I WANT TO PUT IN MY WILL, THAT I WANT TO GIVE TO KARABAGH ARMENIAN ARMY, WHAT IS THE ADRESS OF THE ARTSAGH DEFENCE MINISTERY , SO I CAN PUT IN MY WILL, PLEASE LET ME KNOW, THANK YOU
Hetq
http://gov.nkr.am/en/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter