
Ադրբեջանցիները խուճապի մեջ են
«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Արցախից հաղորդում է, որ սահմանագծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանցիները խուճապի են մատնվել և փախուստի դիմել: Հայկական զինուժը նրանց կոմից գրավված դիրքերը հետ է վերցրել:
ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը «Հետքին» հայտնեց, որ այսօր հայկական զինուժը երեք տանկ է ոչնչացրել այս ուղղությամբ:
«Հարավում մի քիչ առաջխացաում ունենք, այստեղ երկու տանկ են խփել: Հակառակորդը մեծաթիվ դիակներ է թողել նահանջելիս»,- հայտնում է Էդիկ Բաղդասարյանը:
Սենոր Հասրաթյանը հաստատեց նաեւ ադրբեջանակ զինուժի խուճապով նահանջելու մասին լուրը: ՊՆ մամլո ծառայության ղեկավարը հայտնեց, որ մանրամսները կներկայացնեն քիչ հետո՝ իրենց ծառայության տարածած հաղորդագրությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել