HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նաիրա Զոհրաբյանը պահանջում է արձագանքել ԵԽԽՎ նախագահ «ջեբկիր» Պեդրո Ագրամունտի հայտարարությանը

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում հայտարարեց, որ այլևս ակնհայտ է միջազգային հանրության համար, որ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, իսկ ահաբեկիչները ուժից բացի այլ լեզու չեն հասկանում: Այդ մասին բազմիցս ասել է հայկական կողմը:

«Բայց ես կցանկանայի, որ մեր խորհրդարանը ինչ-որ կերպ արձագանքեր նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնը զբաղեցրած իսպանացի ջեբկիր Պեդրո Ագրամունտի խայտառակ հայտարարություններին, որ արվել է երեկ:  Պեդրո Ագրամունտն իր այդ հայտարարությամբ դարձել է ռազմական հանցագործ Ալիևի մեղսակիցը: Մի պաշտոնյա, ով ի պաշտոնե պարտավոր է լինել 47 անդամ երկրների նախագահը, երեկ սատար է կանգնում Ադրբեջանին՝ իր անմիջական աջակցությունը հայտնելով ռազմական հանցագործ Ալևին»,-ասում է Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հայտարարել էր, թե «Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի»:

Ն. Զոհրաբյանի կարծիքով՝ Ազգային ժողովը, Հայաստանը, որպես Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ, պարտավոր է իր հստակ վերաբերմունքն արտահայտել «ստահակ Պեդրո Ագրամունտի հայտարարությունների վերաբերյալ»:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Պեդրո Ագրամունտի հետ՝ տեղեկացնելով նրան, թե ինչ է կատարվում վերջին օրերի ընթացքում շփման գծում և Լեռնային Ղարաբաղում: ԵԽԽՎ բոլոր պատվիրակություններին ևս իրազեկվում է կատարվածի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter