Շաբաթ, 21 հոկտեմբերի

«Սասունը շատ աշխատասեր էր»,- պատմում է զոհված զինծառայողի քույրը



15-ամյա Լիլիթ Մկրտչյանն այսօր առավոտյան հրապարակել էր հորեղբոր` Սասուն Մկրտչյանի լուսանկարը` հայտնելով, որ նա երկու օր առաջ զոհվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Սասունին Լիլիթը եղբայր է անվանում, քանի որ մանկուց միասին են մեծացել:

«Հետքի» հետ զրույցում Լիլիթն ասաց, որ ուզում է բոլորն իմանան իր եղբոր մասին, քանի որ վերջինս հերոսաբար է զոհվել. տեսնելով թշնամուն`առաջինն ինքն է ուղղվել նրանց դիմագրավելու` թիկունքում թողնելով զինվորներին: Սասուն Մկրտչյանը պայմանագրային զինծառայող էր. 2011թ.-ից Զինված ուժերում է` Արաբկիրի զինկոմիսարիատ:

Սասունի պլաններում ապրիլի վերջ նշանվելն էր: Սեփական աշխատանքի շնորհիվ մեքենա էր գնել, պատրաստվում էր ավելի բարեկեցիկ դարձնել կյանքն ու ամուսնանալ: Լիլիթը պատմում է, որ Սասունը երբեք չէր կարողանում անգործ նստել, տանը լինելիս` անընդհատ փորձում էր ինչ-որ բան սարքել, նորոգել:

«Ես հիմա կարծես երազում լինեմ, չեմ հավատում… Ես չգիտեմ, թե ոնց պատմեմ իր մասին, որ իմանաք, թե Սասունն ով էր: Չկար էդպիսի մեկը, որ չսիրեր Սասունին: Հարևանները եթե օգնության կարիք ունեին, Սասունին էին միանգամից խնդրում` իմանալով, որ միանգամից օգնության կգա: Բոլորս ասում էինք, որ Սասունը շատ աշխատասեր է, մի րոպե չէր կարող հանգիստ նստել: Ինքը շատ ուժեղ էր, աշխատանքի հետ զուգահեռ սպորտով էր զբաղվում` մուայ թայ սպորտաձևով: Մեկ-մեկ եթե սպորտում ինչ-որ բան չէր ստացվում, շատ էր նեղվում, բայց չէր հուսալքվում, էլի էր փորձում»,- պատմում է Լիլիթը:

Սասունն ապրում էր ծնողների հետ. նրանք սահմանային լարված օրերին ամեն վայրկյան սպասել են որդու վերադարձին, բայց երեկ ստացել են նրա մահվան լուրը:

Սասունի եղբոր աղջիկը` Լիլիթը, հիշում է, որ հորեղբայրը կռիվներ չէր սիրում, անընդհատ խաղաղեցնում էր լարված իրավիճակները. «Նույնիսկ եթե ես ու եղբայրս երեխայական կռիվ էինք անում, ինքն ասում էր հանգստացեք, կռիվ չի կարելի անել»,- պատմում է Լիլիթ Մկրտչյանը:     

Լուսանկարները` Սասուն Մկրտչյանի ֆեյսբուք էջից


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (5)
1. ddd.15:35 - 4 ապրիլի, 2016
ահավոր, ամեն մեկի մահը մի ընտանիքի ողբերգությունա (((((((((((((((((((
2. Marianna 15:40 - 4 ապրիլի, 2016
(((( Hoqid lusavorvi mer pahapan hreshtak
3. Haik04:30 - 5 ապրիլի, 2016
It is because of guys like this, Turks will never succeed, never be victorious and will always remain cowards, thugs and killers. Armenia and it's son's will remain powerful, smart and kind in their hearts. Azeri's never brought anything good or positive to the world. Only killing and destruction. They should be wiped out of the face of this planet.
4. Лиана08:44 - 5 ապրիլի, 2016
Очень жаль..примите искренние соболезнования..
5. Arsen18:03 - 5 ապրիլի, 2016
Փա՜ռք մեր հերոսներին
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ