HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ-ն տվել է 20 զոհ եւ 72 վիրավոր, 26 հոգի անհետ կորած է համարվում. Ադրբեջանի կորուստներն անցնում են 300-ը

Արցախում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ ապրիլի 2-ի լույս գիշերը սկսված ԼՂՀ-Ադրբեջան սահմանային թեժ բախումների ընթացքում հայկական կողմը տվել է 20 զոհ (այսօրվա ժամը 11:00-ի դրությամբ), 72 վիրավոր, 26 անհետ կորած: Պաշտպանության բանակը կորցրել է նաեւ 7 տանկ:

 ԼՂՀ Պաշտպանության բանակի գնդապետ Վիկտոր Առուստամյանը / Քնար Բաբայան

Անհամեմատ մեծ են Ադրբեջանի զինուժի կորուստները. կենդանի ուժ՝ ավելի քան 300 հոգի (վիրավորների թիվը ճշտվում է), 18 տանկ, 6 անօդաչու թռչող սարք, 2 ուղղաթիռ, 3 ՀՄՄ (հետեւակի մարտական մեքենա) եւ այլ զինտեխնիկա: Թշնամու առաջխաղացումը, ըստ ՊԲ-ի պաշտոնական տվյալների, չի գերազանցում 300 մետրը: Այս պահի դրությամբ հակառակորդի ձեռքում է գտնվում 5 մարտական դիրք հարավում եւ 3 մարտական դիրք՝ հյուսիսում: Հաստատված տվյալներով հայտնի է, որ Թուրքիան ռազմական կարգադրիչներ եւ զգալի զինամթերք է մատակարարել Ադրբեջանին:

Մեկնաբանություններ (1)

Վալերի
Ամբողջ հայությունը պետք է համախմբվի և մեր դարավոր ու նենգ թշնամուն ջախջախի իր որջում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter