HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԼՂՀ վարչապետի խոսնակ. պետական մարմինները կոնտակտի մեջ են Կարմիր խաչի հետ

Ապրիլի 2-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական լայնածավալ գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է մարդկային ուժի մեծաքանակ կորուստ: Միայն երեկվա ժամը 11-ի տվյալներով՝ ավելի քան 300 հոգի, ինչի մասին հաղորդել է ԼՂՀ ՊՆ-ն: Հակառակորդը մեծ քանակով դիակներ է թողել առաջնագծում, այդ թվում՝ ՊԲ ուժերի վերահսկողության գոտիներում:   

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը, պատասխանելով «Հետքի» հարցին, թե արդյոք Արցախի կառավարությունը դիակների հանձնման շուրջ բանակցում է Կարմիր խաչի հետ, նշեց հետեւյալը. «Կարմիր խաչի հետ կապ պահպանվում է տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝ տարհանված կամ սպառնալիքի տակ գտնվող մեր քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Պարբերաբար տեղեկատվություն է փոխանակվում Կարմիր խաչի եւ Արցախի Հանրապետության պետական մարմինների միջեւ»:

Իսկ դիակների տեղափոխման հարցով Ա. Բեգլարյանը խորհուրդ տվեց դիմել համապատասխան պետական մարմիններին եւ Կարմիր խաչին:

Լրացված. Կարմիր խաչի պատասխանը «Հետքի» հարցերին կարող եք կարդալ այստեղ:  

Լուսանկարը՝ Ա. Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter