Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

ԿԽՄԿ-ն պատրաստ է օգնել զոհվածների ու վիրավորների տեղափոխման հարցում



Ներկայացնում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի տեղեկատվական բաժնի աշխատակից Էտերի Մուսայելյանի պատասխանները «Հետքի» հարցերին: 

-Ներկա դրությամբ ի՞նչ աշխատանք է կատարում Ստեփանակերտի գրասենյակը:

-ԿԽՄԿ-ն միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որ ներկա է տեղում, այդ իսկ պատճառով մենք ուշադրությամբ հետեւում ենք Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակին եւ այս պահին գնահատում ենք հումանիտար կարիքները՝ կոնֆլիկտի էսկալացիայի հետեւանքներին լավագույնս արձագանքելու համար: Այժմ կոմիտեն համապատասխան բոլոր պետական կառույցների հետ գտնվում է մշտական կապի մեջ` հումանիտար կարիքները գնահատելու համար: Խոսքը գլխավորապես այն մարդկանց մասին է, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները:

Դրա համար մենք, ինչպես նշեցի, հանդիպում ենք համապատասխան մարմինների ներկայացուցիչներին, այցելում տեղահանված անձանց կուտակման վայրեր, որպեսզի հասկանանք նրանց կարիքներն ու որոշակիացնենք, թե ինչով կարող ենք օգնել: Երեկ Ստեփանակերտի հոսպիտալին 50 հոգու համար նախատեսված լրակազմ ենք տրամադրել: Հերթական խմբաքանակը Երեւանից Ստեփանակերտ ճանապարհին է:

Մենք նաեւ պատրաստ ենք հանդես գալ իբրեւ չեզոք միջնորդ հումանիտար հարցերով: Օրինակ՝ երկու կողմերի խնդրանքով ու համաձայնությամբ պատրաստ ենք օգնել տեղափոխել զոհվածների մարմիններն ու վիրավորներին իրենց ընտանիքներ: ԿԽՄԿ-ի դերն իբրեւ չեզոք միջնորդ ամրագրված է միջազգային հումանիտար իրավունքի մեջ:   

-ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակը ի՞նչ կազմով է իրականացնում իր առաքելությունը:

-Այս պահին ԿԽՄԿ առաքելությունն աշխատում է իր ամբողջ կազմով: Ցավոք, մեր անձնակազմը մեծ չէ՝ ընդամենը 15 աշխատակից, եւ աջակցելու նպատակով մեզ են միացել Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության երկու գործընկեր:  

Լուսանկարը՝ Է. Մուսայելյանի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ