HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փարիզում հայ երիտասարդները հանրահավաք են կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջեւ

Ապրիլի 5-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջև տեղի ունեցավ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության հանրահավաքը:

Մասնակիցների ձեռքերին կարելի էր նկատել «Ղարաբաղը մերն է», «Ալիևը խաղաղության թշնամին է» լոզունգներով պաստառներ:

«Նոր սերունդ» կազմակերպության անդամներից Համբիկ Հովսեփյանը ներկայացրեց իրենց պահանջները՝ ուղղված Ֆրանսիայի իշխանություններին: Երիտասարդները, մասնավորապես, հորդորում էին դադարացնել Ղարաբաղյան հարցում ֆրանսիական կողմի ամոթալի քաղաքականությունը՝ շեշտելով, որ Ադրբեջանը 1994 թվականին կնքված հրադադարից հետո  շարունակաբար խախտել է զինադադարի ռեժիմը: 2016 թվականի ապրիլի 1-ից հրետանային զենքերի գործածությամբ Ադրբեջանի կողմից թույլ տված խախտումները  վերածվեցին իրական պատերազմի: Ռմբակոծվել են գյուղեր, Թալիշի շրջանում իրենց իսկ տանը դաժանորեն տանջամահ են արվել տարեց գյուղացիներ:

«Եթե Ադրբեջանի համար պատերազմը քաղաքական խաղ է, ապա Արցախի բնակչության համար դա կյանքի ու մահվան հարց է: Ղարաբաղի ժողովուրդը կատարել է իր որոշումը, պետք է ճանաչել նրա անկախությունը: Հարձակվում է ադրբեջանական կողմը, Ղարաբաղը միայն պաշտպանվում է»,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Կազմակերպիչներից արգենտինահայ Ֆերնանդո Ավագյանը, խոսելով հանրահավաքի նպատակների մասին, հայտնեց. «Մենք փորձում ենք ցույց տալ ամբողջ աշխարհին, որ Ղարաբաղը կոնֆլիկտ չէ, Ղարաբաղը պատերազմ չէ, այլ անկախ երկիր, որ ապագա ունի: Ահա թե ինչու պարզապես ուզում ենք ամեն տեղ ցույց տալ, որ այն խաղաղ երկիր է, ավելի ապահով, քան կարող է լինել, օրինակ, Արգենտինան, եթե Ադրբեջանը պատերազմ չհրահրի»:

Ֆերնանդոյի խոսքով` Ղարաբաղյան հարցը իրենց համար կուսակցական հարց չէ (հիշեցնենք, որ «Նոր սերունդ» կազմակերպությունը ՀՅԴ կազմում է): «Մենք փորձում ենք հավաքել  ժողովրդին և գործել միասնաբար, պայքարել միասին»,-շեշտեց նա:

Հանրահավաքից հետո երիտասարդները փորձեցին ավելի մոտենալ դեսպանատանը, սակայն Փարիզի ոստիկանությունը կենդանի պատ կազմելով և արցունքնաբեր գազ օգտագործելով խոչընդոտեց երիտասարդներին: Ոստիկանների թիվն աճում էր, բողոքի ցույցի մասնակիցները բռնությունից և  անախորժություններից խուսափելու համար որոշեցին դադարեցնել իրենց երթը դեպի դեսպանատուն:

Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց նախատեսված է հանրահավաք անցկացնել նաև ապրիլի 9-ին:

Ծովինար Բանուչյան

Փարիզ

Մեկնաբանություններ (3)

Վաչե
Միանգամայն գովեստի արժանի քայլ է Փարիզի հայազգի երիտասարդների ձեռնարկած միջոցառումը, սակայն բողոքի ալիքը ուղղել ազերի դեսպանության դեմ, իմ կատծիքով ճիշտ չէ։ Այսպիսի գործողություններով դուք փաստորեն հաստատում եք նրանց նախաձեռնողական գործելաոճը, իսկ ինքներդ հանդես եք գալիս բողոքողի՝տուժողի դերում, ինչին որ ձգտում են նրանք։ Մինչդեռ ակցիայի վայր պետք է ընտրել Ֆրանսիական իշխանությունների շենքերի տարածքները իսկ ադրբեջանցիների հասցեին պետք է հնչեցվեն իրենց էությունը բնորոշող կոչեր , ինչպես նաև հայ ժողովրդի մտավոր, հոգևոր ֆիզիկական, ֆինանսա֊տնտեսական գերազանցությունը հաստատող, կոչեր։ Ովքեր մոտիկից շփվել են ազերիների հետ լավ գիտեն, որ նրանք միշտ զգացել են հայերի առավելությունը իրենց նկատմամբ, իսկ մենք մոռոնալով կամ պարզապես չիմանալով այդ բողոքում ենք նրանց գործողություններից։ Պետք չի բողոքել , եթե նրանք մեզ շանս են տվել ցուցադրելու մեր կարողությունները, ապա դա պետք է անել առավելագույն հզորությամբ և վերջնականապես, մեկընդմիշտ լուծել կուտակված խնդիրները։ Կարծիք կա, որ այդ դեպքում կմիջամտի թուրքիիան։ Երեք, քանի֊որ դա կլինի թուրքիաի վերջը։ Իմ խորհուրդը բոլոր հայ ցուցարարներին, աշխարհը հաշվի էնստում ուժեղների հետ, իսկ բողոքողների ու լացողների հետ ոչ ոք հաշվի չի նստում, նտանց միայն կարեկցում, խղճում են։
Офелия
Я думаю,что Ваче в выше обсолютно точно пишет,все проблемы следует разрешить справедливым образом, и те народы, которые дискриминирут другие народы,рано или позно они будут в ответе перед Богом и Господь защитит только праведный народ(так как не угнетай,угнетенным будешь), нужно тажким образом установыть все действия,чтобы они сосчиталися бы правами нашего истинно христианского и праведного народа.
Arno Raudsepp (Petrosyan)
Очень правильное действо провела молодежь в Париже в защиту Карабаха! Алиев, Руки ПРОЧЬ от КАРАБАХА!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter