
ԼՂՀ ՊՆ հրապարակել է փախուստի պահին սպանված հակառակորդի զինվորների նկարները
Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարատական գործողությունների ընթացքում հակառակորդն աչքի ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ:
Սրանք այդ հանցագործությունները կատարող մարդասպանների միայն մի մասի դիակներն են, ովքեր հայ զինվորների կողմից սպանվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին:
Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի
առթիվ համապատասխան ռազմաիրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ:
Ռազմաճակատում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
ԼՂՀ Պաշտպանության նախարարություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել