Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Հրազդան-Ցեմենտ»-ի սեփականատիրոջը՝ «ՎՏԲ» բանկին արտոնություն տալու օրենքի նախագիծն առաջին ընթեցմամբ ընդունվեց



62 կողմ, 13 դեմ և 15 ձեռնպահ  ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը՝ «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ին ազատել 2016 թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510 մլն 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով:

Մինչև քվեարկությունը, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ արտոնություն են տալիս մի ձեռնարկության, որի անփույթ, գուցե միտումնավոր ծրագրված վատ մենեջմենթի արդյունքում, նախկին սեփականատիրոջ գործունեության հետևանքով կանգնել է առկա իրավիճակի առջև:

«Ես խնդրում եմ սա հաշվի առնել ու հաշվի առնել նաև այն, որ ներկայիս սեփականատեր «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը ռուսական «ՎՏԲ» բանկի այն կապիտալի մասն է, որի բաժնետերը ադրբեջանցի է»,- ասաց պատգամավորը:

Բայց վերջում «դեմ» լինելով առաջարկեց «կողմ» քվեարկել նախագծի օգտին, որպեսզի պահպանվեն աշխատատեղերը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ կհետևեն պատգամավորի հորդորին:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ