HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորը հորդորում է Ռուսաստանին խզել Ադրբեջանին զենք մատակարարելու պայմանագիրը

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ վերջին մի քանի օրերին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ակնհայտ ռազմական գործողությունները և դրանց ընթացքում հակառակորդի կողմից կիրառված ռուսական արտադրության բացառապես հարձակողական տիպի զինտեխնիկան ցույց տվեցին, որ Ռուսաստանի կողմից պարբերաբար Ադրբեջանին զինամթերքի մատակարարումը բիզնես չէ, ինչպես իրենք էին մեկնաբանում:

Պատգամավորի կարծիքով՝  պարզ դարձավ, որ այդ զենքի վաճառքով Ռուսաստանը խախտում է տարածաշրջանում ուժերի բալանսը, ինչը խաթարում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծելու գործընթացը:

«Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և պահանջել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, ՀԱՊԿ անդամ, ԵՏՄ անդամ և ի վերջո ԼՂՀ հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանից հավատարիմ մնալ ՀԱՊԿ պայմանագրի 1-ին հոդվածին և 1997 թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված բարեկամության պայմանագրի 3-րդ հոդվածին և խզել զենքի մատակարարման պայմանագիրը»,- հավելեց Խաչատուր Քոքոբելյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter