
Ընտանիքների տեղափոխումը բնականոն երևույթ է․ Գյումրու քաղաքապետարանի պարզաբանումը
Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունը պարզաբանել է մամուլում հրապարակված տեղեկությունները, թե Գյումրիում առանց իրազեկման դադարեցվել է գազամատակարարումը, քաղաքում պարեկապահակային ծառայություն են իրականացնում ռուս զինվորականները, իսկ ռուսական բանակում ծառայողներն ընտանիքներին տեղափոխում են Հայաստանից։
«Գյումրիում գազամատակարաման դադարեցումը պայմանավորված է եղել պլանային աշխատանքներով, որի համար ազգաբնակչությունը տեղակացված եղել է հայտարարությունների միջոցով: Ինչպես և միշտ, այսօր էլ քաղաքում մեքենաներ են շրջում, կարգավորված երթևեկության կանոններով: Ինչ վերաբերում է ընտանիքներին տեղափոխման հարցին, ապա դա բնականոն երևույթ է, մարդիկ ընտանիքներով և տեղափոխվում են Հայաստանից Ռուսաստան և Ռուսաստանից ետ վերադառնում Հայաստան: Խոսքը չի վերաբերվում միայն ռուսական բանակում ծառայողների ընտանիքներին»- գրված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:
Մեկնաբանել