Արցախի խորհրդարանում քննարկվել են երկրում առաջացած հումանիտար խնդիրները
Այսօր՝ ապրիլի 8-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Հովհաննես Սահակյանը:
ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ համատեղ նիստն սկսելուց առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են այս օրերին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված տղաների հիշատակը:
Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ու համակողմանիորեն քննարկել ապրիլի 2-5-ը ղարաբաղաադրբեջանական սահմանին հակառակորդի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության հանդեպ բռնարարքների, այդ թվում՝ վայրագ սպանությունների, ինչպես նաև հայկական բնակավայրերի հրետակոծության հետևանքներն ուսումնասիրելու և միջազգային ատյաններին ներկայացնելու հարցերը:
Նիստին մասնակցել են ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը, ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը և ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Լևոն Մարտիրոսյանը ու Զարուհի Փոստանջյանը:
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանն ամփոփ ներկայացրել է ՄԻՊ գրասենյակի կողմից այս օրերին կատարած աշխատանքները և մատնանշել այն խոչընդոտները, որոնց հետևանքով Արցախն ուղիղ կերպով չի կարողանում դիմել միջազգային կառույցներին:
ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը տեղի ունեցածը առաջարկել է դիտարկել միջազգային կոնվենցիաների ընձեռած հնարավորությունների շրջանակներում և խորհուրդ տվել ծրագրել եվրոպական կառույցներում համապատասխան աշխատանքներ իրականացնելու քայլերը:
Համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է վերոնշյալ հարցերի հետ առնչություն ունեցող պետական մյուս կառույցների հետ համակարգել փաստերի հավաքագրման աշխատանքները և նախապատրաստվել միջազգային ատյաններում դրանք ներկայացնելու համար:
ՀՀ Աժ պատգամավորական պատվիրակությանն այնուհետև ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Հանդիպմանը ներկայացվել են նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջիկա աշխատանքների ուղղությունները:
Խորհրդարանի ղեկավարն իր գործընկերներին տեղեկացրել է, որ նախորդ օրերին Արցախի պատգամավորները նույնպես քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքների ուսումնասիրման հետ կապված խորհրդարանական հատուկ հանձնախումբ ստեղծելու գաղափարը և այն արդեն ուրվագծվել է:
ՀՀ և ԼՂՀ խորհրդարանականների միջև ձեռք է բերվել այս հարցերում փոխգործակցությունն ակտիվացնելու և նախանշված ուղղություններով կոնկրետ քայլեր ձեռնարկելու պայմանավորվածություն:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել