HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիտորդները ընտրախախտումներ են արձանագրել Հրազդան քաղաքի ընտրատեղամասերում

ՏԻՄ ընտրությունները դիտարկող «Քաղաքացի դիտորդ»-ը մի շարք խախտումներ է արձանագրել Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունների քվերակության ընթացքում:

Մասնավորապես` 25/17 ընտրատեղամասում` թիվ 5 հիմնական դպրոց, քվեախցում ընտրություն կատարելուց հետո ընտրողը ցույց է տվել քվեաթերթիկը, այնուհետև հեռախոսով լուսանկարել, ինչը նկատել են հանձնաժողովի անդամներն ու դիտորդները, որից հետո հեռախոսից ջնջել են լուսանկարված թերթիկը, և քվեաթերթիկը մարվեցլ է։

Մեկ այլ ընտրատեամասում` 25/18, որը թիվ 9 հիմնական դպրոցում է, քվեախցից հայտնաբերվել է բոլոր թեկնածուների անվան դիմաց նշված քվեաթերթիկը չկնքված ծրարով: Դիտորդի պահանջով հանձնաժողովը կատարել է գրառում գրանցամատյանում և քվեաթերթիկը մարվել է:

25/3 ընտրատեղամասում գործող քաղաքապետի վստահված անձը տեղամասում ակնհայտ քարոզչություն է արել ընտրողների ներկայությամբ` հիշեցնելով քաղաքապետի օրոք «ասֆալտապատած» ճանապարհները

Իսկ քաղաքապետարանի աշխատողը` որպես օգնող, առանց ընտրողի մտել է քվեախցիկ և քվեարկել է: Դիտորդը նկատել է խախտումը և ստիպել քվեաթերթիկը անվավեր ճանաչել:

Ժամը 19:50-ին դիտորդներն արձանագրել են, որ ընտրող Չաուշյան Ժաննան տեղամասում հայտարարել է, որ իր հասցեում հաշվառված են երկու անձ կա՝ Խաչատրյան Արմինե և Մնացականյան Մարգար, որոնց հաշվառման փաստից ինքը տեղակ չէ: 

Նույն աղբյուրը հայտնում է, որ Հրազդանի 25/21 ընտրատեղամասու, որը տեղակայված է թիվ 12 հիմնական դպրոցում, տատիկն ու թոռնիկը միասին եկել են ընտրատեղամաս, որպեսզի տատիկը կատարի քվեարկություն, առանց որպես օգնող գրանցամատայանում գրանցվելու՝ թոռնիկը վերցրել է քվեաթերթիկը, միայնակ մտել է քվեախուց և քվեարկել տատիկի փոխարեն։ Այնուհետև քվեարկած քվեածրարը փոխանցել է տատիկին, վերջինս այն գցել է քվեատուփի մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter